Մենք առաջարկում ենք

Անվճար խորհրդատվություն
Մեր հմուտ մասնագետները մեծ սիրով կօգնեն Ձեզ գտնել լավագույն լուծումները Ձեր տան, բնակարանի և ցանկացած այլ տարածքի կահավորումը ավելի հարմարավետ, ավելի ֆունկցիոնալ և ավելի մատչելի դարձնելու համար։

Անվճար չափագրում
Մեր չափագրող ինժեները կայցելի Ձեզ և տարածքի ուսումնասիրությունից հետո կտա նախնական ցուցումներ և ինֆորմացիա՝ հետագա անհրաժեշտ քայլերի և ժամանակագրության մասին։

Անվճար նախնական գնահաշվարկ
Անվճար նախնական գնահաշվարկը կատարվում է խորհրդատվությունից և չափագրումից հետո և չի ենթադրում որևէ պարտավորություն պատվիրատուի համար։

Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում
Կախված պատվիրված կահույքի տեսակից տրամադրվում են տարբեր տևողության երաշխիքային սպասարկման պայմաններ (1-3 տարի), եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Մասնագետի անվճար այց
Նախաձեռնված շինարարական և/կամ վերանորոգման աշխատանքներից առաջ կամ դրանց ընթացքում Դուք կարող եք պատվիրել մասնագետի անվճար այց, ով Ձեզ կօգնի ճշգրիտ նախատեսել կահավորման հետ կապված բոլոր հանգույցների և դիրքերի համադրման և համապատասխանեցման հարցերը։

Անվճար առաքում և տեղադրում
Մեր բոլոր արտադրատեսակների առաքումն ու տեղադրման աշխատանքները կատարվում են բացառապես անվճար, եթե կոնկրետ դեպքերում պայմանագրով այլ բան նախատեսված չէ։