Մեր մասին

Սիրելի բարեկամ,

20 տարի առաջ, երբ հիմնադրվեց Prestige Furniture ընկերությունը, մենք ստեղծեցինք ու հետագայում էլ համալրեցինք մի թիմ, որը ուներ պատասխանատվության մեծ զգացում առ մեր գործը, գիտելիքների բավական լուրջ պաշար, անմար եռանդ ինչ-որ նոր բան ստեղծելու, նոր խոսք ասելու այս ոլորտում և չափազանց համարձակ նախագծեր, որոնք կյանքի կոչելու անսասան վճռականությամբ վարակել էինք մեկս մյուսին:

Ես թերևս թվարկեցի այն ամենն ինչ ունեինք, Բայց ի՞նչ մենք չուներինք ու իրավամբ չէինք էլ կարող ունենալ՝ իհարկե ՓՈՐՁԸ: Նորին գերազանցություն ՓՈՐՁԸ, մի բան, որ դասագրքերում ու մասնագիտական ձեռնարկներում կարդալով կամ լսելով չես սովորի: Ու ահա այս երկար ու ձիգ 20 տարիները, որոնք ժամանակ առ ժամանակ ակնթարթ են թվում, լրացրին այդ շատ կարևոր բացը: Նույնիսկ մեր կամքից անկախ դարձանք փորձառու, կամ, եթե անհամեստություն չեք համարի՝ պրոֆեսիոնալ:

Շուրջ 20 տարվա մեր հաստատուն ներկայությունը կահույքի արտադրության ոլորտում մեզ իրավունք է տալիս ասելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Կուտակված հսկայական ծավալի փորձն ու գիտելիքները գործնականում մեզ օգնում են գտնել լավագույն լուծումներ մեր պատվիրատուների հարմարավետության կազմակերպման և նրանց ցանկությունների ու հնարավորությունների լավագույնս համադրման համար, իսկ օրեցօր փոփոխվող շուկայի տեխնոլոգիական և գեղագիտական պահանջներին համընթաց նորարարությունների անվերջ ձգտումը մեր առաջարկները դարձնում է առնվազն մրցունակ:

Մեր հաճախորդներին մենք մեծ սիրով առաջարկում ենք.

  • Մասնագիտական խորհրդատվություն
  • Դիզայների ծառայություն
  • Անվճար չափագրում և գնանշում
  • Մատչելի գին
  • Առաջնակարգ որակ և բարձր ֆունկցիոնալություն
  • Օգտագործվող նյութերի լայն ընտրություն
  • Սեղմ և ճշգրիտ ժամկետներ
  • Անվճար առաքում և տեղադրում
  • Մեծ ծավալի պատվերների կատարում
  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

Այս ամենը և ոչ միայն, հնարավոր են դարձել մեր ընկերության որդեգրած ճիշտ քաղաքականության, հստակ և հետևողական քայլերի, պատվիրատուների հետ հաղորդակցման մեջ փոխվստահության ամուր հիմքեր դնելուն միտված կամքի շնորհիվ:

Մեր ճանապարհը թեև մեծապես լի է եղել մեծ ու փոքր հաղթանակներով, ուրախություններով և հաջողություններով, բայց և այնպես ունեցել ենք նաև դժվարություններ, բարդություններ, անքուն գիշերներ ու, ինչու չէ, սխալներ ու ձախողումներ: Ունեցել ենք նաև ցավոտ ու անդառնալի կորուստներ, բայց ինչպես դժվարությունների այնպես էլ կորուստների դեպքում չենք հրաժարվաել մեր նպատակներից, ավելին, դժվարությունները համարել ենք դասեր ու փորձ, իսկ կորուստերը վերածել ենք պատվախնդրության՝ դառնալ ու լինել արժանի շարունակողը…

Հիմա, երբ ունենք բավականին ծանրակշիռ պատվիրատուների ցանկ (մեծ ու փոքր կազմակերպություններ, անհատներ), երբ ունենք 20-ամյա փորձով հաստատված կայուն և դրական համբավ, մեզ այլ բան չի մնում, քան խորին շնորհակալություն հայտնել ձեզանից՝ բոլորից ու յուրաքանչյուրից, ցուցաբերած վստահության համար և վերահաստատել մեր պատրաստակամությունը գալիք համագործակցությունների:

Սիրով և հարգանքներով

Prestige Furniture