Այսօր շուկայում առկա բազմազան նյութերի և համակարգերի առկայությունը հնարավոր է դարձրելստանալ գրագետ նախագծված խոհանոց` ցանկացած բյուջեի դեպքում: Prestige Furniture-ի մասնագետները սիրով կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել և համադրել գեղեցիկը ֆունկցիոնալի հետ:
Կարգի բերեք Ձեր խոհանոցը
Նոր խոհանոցը նախագծելուց առաջ, խորհուրդ ենք տալիս ազատվել այն բոլոր իրերից, որոնց կարիքը այլևս չունեք: Եթե ցանկանում եք ունենալ կոկիկ և լավ կազմակերպված խոհանոցային տարածք, պետք է պատշաճ կերպով դասավորել իրերը պահարաններում և խուսափել խառնաշփոթից, քանի որ այն կխոչընդոտի արդյունավետ աշխատանքը խոհանոցում:
Ձեր նոր խոհանոցը նախագծելուց ուշադրություն դարձրեք, թե ո՞ր իրերն եք օգտագործում ամենից հաճախ և համոզվեք, որ նրանց համար հատկացված են ամենահարմար և հասանելի հատվածները: Այնուհետև դրանք դասակարգեք ըստ կատեգորիաների՝ խոհարարական պարագաներ, թխելու գործիքներ, սննդի պահպանման տարաներ և պարկեր, սեզոնային իրեր և այլն:
Սահմանեք առաջնայնությունները
Շատ կարևոր է պատկերացնել, թե ինչպիսի խոհանոց կցանկանաիք ունենալ: Հնարավոր է, որ Դուք նախընտրում եք ազատել սեղաներեսները ավելորդ իրերից, կամ ցանկանում եք ձեռքի տակ պահել որոշ անհրաժեշտ իրեր, օրինակ`ձեթի և սուրճի տարաներ, սննդի կոնտեյներներ և այլն:
Փոքր խոհանոց ունենալու դեպքում անհրաժեշտ կլինի, որպեսզի սեղաներեսները հնարավորինս ազատ և դատարկ լինեն, դա կհաղորդի տեսողական մաքրություն և կոկիկություն Ձեր խոհանոցին:
Հիմնական բարելավումներ
Դուք կարող եք դասավորել Ձեր խոհանոցն այնպես, որ ամեն ինչ ունենա իր համապատասխան տեղը՝ առանց ավելորդ գումար ներդնելու: Անհրաժեշտ կլինի չափել Ձեր դարակների, դարակաշարերի և պահարանների տարողունակությունը և որոշել, թե որ իրերը կցանկանայիք տեղադրել այնտեղ:
Կարգավորեք դարակները
Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս հնավորինս շատ դարակներ նախատեսել ՝ պահեստավորման հնարավորությունը առավելագույնի հասցնելու համար: Նույնիսկ մի քանի սանտիմետրը կարող է բավականին օգտակար լինել տեղաբաշխման կամ ցածր ափսեներ պահելու համար:
Յուրաքանչյուր դարակի բարձրություն որոշելիս, պետք է համոզվել, որ բավականաչափ տարածություն եք թողել, որպեսզի իրերը հեշտ լինի գտնել: Դա այնքան էլ արդյունավետ չի լինի, եթե աշխատելիս անընդհատ ստիպված լինեք հեռացնեք առջևում գտնվող իրերը, որպեսզի հասնեք պահարանի հետևում տեղադրված իրերին: Օրինակ, եթե Դուք սիրում եք համեմունքներ պահել, համոզվեք, որ Ձեր դարակը ճիշտ բարձրություն ունի, և Դուք կկարողանաք անարգել հասնել և վերցնել համեմունքները վերջին հատվածից՝ չդիպչելով առջևում տեղադրված համեմունքներին:
Տարրաներ տեղադրեք դարակներում և պահարաններում:
Բեռնարկղերը լինում են տարբեր չափսերի և արժեքների և պատրաստվում են տարբեր նյութերից, օրինակ` ապակի, բամբուկ, պլաստիկ: Պլաստիկը ամենատարածված և հասանելի տեսակն է, որը ունի ամենահարուստ և զանազան տեսականին: Այսպիսով կարող եք ընտրել Ձեր գրպանին համապատասխան կոնտեյներներ, բայց նախընտրելի է, որ նրանք միանման լինեն, որպեսզի գեղեցիկ տեսք հաղորդեն Ձեր խոհանոցին:
Առաջնահերթություն տվեք առօրյա իրերին
Եթե ցանկանում եք հաճախակի օգտագործվող իրերի համար ավելի շատ տարածք հատկացնել, ապահաշվի առեք, թե որ իրերն եք հազվադեպ օգտագործում կամ որոնք են սեզոնային, և մի տրամադրեք մշտական տեղ տվյալ իրերի համար Ձեր խոհանոցում: Օրինակ, տոնական սկուտեղները կարող են պահվելՁեր մյուս տոնական իրերի հետ: Նախագծման փուլում խոհանոցի հիմնական տարածքից հեռացնելով երկրորդական իրերը՝ Դուք հնարավորություն կունենաք ավելի լավ կազմակերպել Ձեր տարածքը ևկենտրոնանալ ավելի առաջնահերթ խնդիրների վրա։