Ինչպես ընտրել խոհանոցի պահարանների ճիշտ չափը (մաս 1)
Լայնություն, բարձրություն և խորություն – Prestige Furniture-ի մասնագետները այսօր կվերլուծեն, թեինչ չափի պետք է լինեն խոհանոցի պահարանները և ինչպես նախագծել կատարյալ կահույք:
Ցանկացած խոհանոցում կենտրոնական տեղը տրվում է խոհանոցային պահարաններին։ Դա միամբողջ բազմամակարդակ կառույց է՝ աշխատանքային մակերեսով, տեխնիկայով ևպահեստավորման համակարգերով։
Հենց պահարանից է մեծապես կախված, թե որքան հարմարմարավետ կլինի Ձեր խոհանոցը, ուստիշատ կարևոր է ճիշտ նախագծել դրա բոլոր բաղադրիչները:
Ստորև կդիտարկենք խոհանոցի վերին և ստորին պահարանների ձևերն և չափսերը

Ստորին պահարանները նախագծելիս շատ կարևոր է աշխատանքային մակերեսի` սեղաներեսիհամար ապահովել հարմարավետ բարձրություն, որպեսզի տեղավորվեն բոլոր ներկառուցվածսարքերը:
Ստանդարտ չափսեր.
Ընդհանուր բարձրությունը` հատակից 85-90սմ:
Պատվանդան` հատակից 10սմ:
Խորությունը` 55սմ-ից սկսած (դարակը ինքնին սովորաբար գրավում է 50 սմ+ 10մմ պաշար):
Նվազագույն չափը հիմնված է ստանդարտ 60սմ սեղաներեսի վրա, որը պահանջում է մի քանիսանտիմետր հեռավորություն` առջևից և հետևից:

Դուրս եկող դարակների առկայության դեպքում առավել հաճախ օգտագործվում են 56-58սմ խորությամբ պահարաններ: Իննսուն սանտիմետրանոց սեղաներեսի պարագայում հարմար է 76սմ խորությամբ ստորին մասը:
Լայնությունը՝ միջինը 35-80 սմ, սակայն լինում են նաև նեղ և լայն դարակներ։ Այս չափերը ընտրվումեն կախված դասավորությունից, սենյակի չափից և սարքավորումների քանակից:
Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս պահարանի ներսի դարակների միջև հեռավորությունըպահել 20-40սմ-ի սահմաններում։ Բայց այս ցուցանիշը կարող է փոփոխվել. օրինակ, եթե Դուքնախագծեք հատուկ դարակ`բարձր շշերի կամ ծաղկամանների համար: Կամ, ընդհակառակը, ավելի շատ ցածր դարակներ`հարթ ափսեների համար:
Խոհանոցի վերին շարքի դարակների չափսեր
Ի տարբերություն ստորին բլոկի, որի մեջ ներկառուցված են մեծ սարքավորումները (սպասք լվացողմեքենա, ջեռոց և այլն), վերին շերտը, որպես կանոն, նախատեսված է բացառապեսպահեստավորման համար։

Ստանդարտ չափսեր.
Խորությունը` միջինը 30-35սմ, սովորաբար վերցվում է 1: 2 հարաբերակցությամբ սեղաներեսիհամեմատ:
Լայնությունը՝ 15-80սմ, պատին ամրացվող դարակները լայնությամբ կարող են ճիշտհամապատասխանել ստորիններին կամ= տարբերվել քանակով և չափսերով:
Որպեսզի ինտերիերը կոկիկ և գեղեցիկ տեսք ունենա, երկրորդ տարբերակի համար ավելի լավ էօգտագործել մինիմալիստական պարզ ֆասադներ՝ առանց բռնակների, որպեսզի տեսողականաններդաշնակություն չլինի։
Բարձրությունը՝ 70-90սմ: Խորհուրդ է տրվում դարակի հատակի և աշխատանքային մակերեսի (սեղաներեսի) միջև թողնել առնվազն 50սմ, որպեսզի հարմար լինի աշխատել։
Երբեմն անգամ հնարավոր է ավելացնել երրորդ, լրացուցիչ պահարանների շարքը:

Դա ցածր պահարաններն են, որոնք լրացնում են մինչև առաստաղը եղած տարածությունը։ Այս լուծումը միանգամից մի քանի առավելություն ունի. լրացուցիչ պահեստային տարածք է ապահովում, ազատում է դժվարհասանելի վայրում մաքրելու անհրաժեշտությունից, իսկ Ձեր պահարանը, ընդհանուր առմամբ, կոկիկ և համապարփագ տեսք է ստանում: