Այսօր Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ հնարք, որոնք ձեր խոհանոցն ավելի ժամանակակից կդարձնեն:
Պահարանները շարունակեք մինչև առաստաղը
Եթե պահարանների վերևի շարքի և առաստաղի միջև շատ քիչ ազատ տեղ է մնացել, համարձակորեն շարունակեք պահարանները մինչև առաստաղ` առանց որևէ արանք թողնելու:
Խոհանոցի պահարանները կառուցում ենք ամբողջ պատի երկայնքով
Միշտ չէ, որ նման բանը հնարավոր կլինի անել, բայց երբ խոհանոցի պահարանը ավարտվում է պատի անկյունին շատ մոտ, ազատ կարող եք շարունակել այն մինչև պատի վերջը:
Անկյունային պահարանի համար հրաժարվենք տրապեցիանման պահարաններ օգտագործելուց
Հնարավորության դեպքում, երկու պահարանների միացումը 90 աստիճանով շատ ավելի գեղեցիկ կնայվի:)
Խոհանոցում առաստաղի քիվը շարունակենք ամբողջ երկայնքով
Եթե Ձեր խոհանոցի նախագիծը ներառում է կահույքի քիվի առկայություն` հասնելով գրեթե առաստաղին, ապա հիանալի լուծում կլինի վերջինիս փոխարինումը առաստաղի քիվով։
Առաջարկում ենք հրաժարվել խոհանոցում կլորացված բաց դարակներից
Եթե ցանկանում եք տեսողականորեն թեթևացնել խոհանոցի կահույքի անկյունները, ապա Prestige Furniture-ի մասնագետները առաջարկում են օգտագործել ուղղանկյուն դարակներ:
Հնարավորության դեպքում փորձենք պահարանների դռները անել նույն լայնության
Այս հնարքը խոհանոցին ճիշտ համամասնություն կհաղորդի:
Եթե օդաքարշը ներկառուցված չէ, ապա պետք է հնարավորինս շատ տարածք թողնել վերջինիս շուրջը
Նման մոտեցումը նախագծին կհաղորդի թեթևություն և կընդգծի օդաքարշի ոճը: Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս ընտրել օդաքարշերի նորաոճ մոդելներ`խոհանոցը էլ ավելի հրապուրիչ դարձնելու համար:
Սա ընդամենը մի քանի խորհուրդ էր այն ամենի, ինչ պետք է հաշվի առնել խոհանոցի նախագիծ կազմելիս, ցանկանու՞մ եք պատվիրել անվճար չափագրում` գրե՛ք կամ զանգահարե՛ք 𝟎𝟑𝟑 𝟗𝟎𝟗𝟗𝟎𝟑
⠀