Զգեստապահարանի նախագծման տարբերակները

Այսօր Prestige Furniture-ի մասնագետները Ձեզ կներկայացնեն զգեստապահարանի նախագծման և լցոնման տարբերակներ:

Գոյություն ունի զգեստապահարանի պլանավորման 3 հիմնական տարբերակ.

 1. П-աձեւ
 2. Գծային
 3. Անկյունային կամ Г-աձեւ

Ըստ նախագծման տեսակի առանձնանում են հետևյալ տարբերակները ` պահարանային, պատային և դարակներով։

 Ըստ պահեստավորման տեսակի զգեստապահարանները լինում են բաց կամ փակ:

Միշտ չէ, որ հանդերձարանը պետք է լինի առանձին սենյակ, այն կարող է կատարել նաև զոնավորման գործառույթ։ Օրինակ, միջնապատ ծառայել ննջասենյակի և լոգարանի միջև:

Prestige Furniture-ը առաջարկում է հանդերձարան-զգեստապահարանի երեսային մասի բազմազան լուծումներ՝ MDF, լամինատ, փայտ, մետաղ, ապակի:  Ամեն ինչ կախված է ընդհանուր նախագծից և Ձեր ցանկություններից:

Ստորև ներկայացնում ենք զգեստապահարանի 3 տարբերակ:

Մեկնաբանություններում գրեք, թե որ տարբերակը ավելի հավանեցիք )

1 Տարբերակ — հանդերձարանը կատարում է զոնավորման ֆունկցիա, կոնստրուկցիայի տեսակը՝ պահարան + դարակներ, ունի անկյունային դասավորություն, ինչպես նաև բաց և փակ պահեստավորում։

 2 Տարբերակ — առանձին սենյակ, անկյունային հատակագիծ, պատի կոնստրուկցիաներ, բաց պահեստավորում։

3 Տարբերակ — առանձին սենյակ, П-աձև նախագիծ, պահարանային կոնստրուկցիա` բաց պահեստավորմամբ։