Ունեք փոքր խոհանո՞ց։ Չե՞ք կարողանում տարածքը կազմակերպել գործնական և հարմարավետ ձևով: Ավելի քան 20 տարիների ընթացքում Prestige Furniture-ի մասնագետները սովորել են, թե ինչպես ելք գտնել ցանկացած իրավիճակից:
Ահա 7 խորհուրդ՝ փոքր խոհանոցն ավելի հարմարավետ դարձնելու համար:
Կահույքի անկյունային դասավորություն
Տիպային նախագիծ ունեցող բնակարաններում փոքր խոհանոցները հաճախ ուղղանկյուն են (պատերը 2,4 մ 2,8 մ):
Անկյունային դասավորությունը կօգնի խոհանոցը դարձնել էրգոնոմիկ և հարմարավետ` ձևավորելով «աշխատանքային եռանկյունի»: Նման դասավորության դեպքում մարդը ստիպված չի լինի ավելորդ տեղաշարժվել խոհանոցի շուրջը, քանի որ ամեն բան ձեռքի տակ է։
Վերին պահարանների շարքը` մինչև առաստաղ
Փոքր խոհանոցի դեպքում Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել պատերի ամբողջ բարձրությունը` ընդհուպ մինչև առաստաղ:
Շատ հաճախ կախովի պահարանների վերևում գտնվող տարածքը մնում է չօգտագործված: Նույնիսկ, եթե չկարողանաք հասնել ամենավերևի դարակներին, միշտ կլինեն կաթսաներ, սպասք և այլ պարագաներ, որոնք հազվադեպ եք օգտագործում, և որոնք կարող են հանգիստ թաքնվել այնտեղ:
Պատուհանագոգը՝ նախաճաշի տեղ
Նույնիսկ փոքր խոհանոցում կա քողարկված ազատ տարածություն… Օրինակ՝ հաճախ մոռանում են պատուհան ունեցող պատի մասին։ Պատուհանագոգի հարթությունը կարելի է դարձնել սեղաներեսի շարունակություն կամ վերածել նախաճաշի համար սեղանի:
Դռներ
Փոքր խոհանոցը պարտադիր պետք է դուռ ունենա։ Դուռը թույլ չի տա, որ ճաշ պատրաստելու հոտերը տարածվեն ողջ բնակարանով։ Փակ դռնով խոհանոցն ավելի հեշտ է օդափոխել՝ բացելով պատուհանը։ Տարածք խնայելու համար բավական է սովորական դռները փոխարինել սլայդ մեխանիզմներ ունեցողներով։⠀
«Գոգնոց»
Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել փոքր զարդանախշերով կամ պարզ գունային երանգների սալիկներ` խոհանոցի ետնամասի համար: Նման դիզայնով խոհանոցն ավելի ընդարձակ կթվա։
Կահույքի ֆասադների գույնը
Prestige Furniture-ի դիզայներները միշտ խորհուրդ կտան կահույքի ֆասադային մասերի համար օգտագործել 1, առավելագույնը 2 գույն։ Լսեք նրանց ։)
Ազատե՛ք սեղաներեսը
Որքան շատ իրեր կլինեն սեղաներեսների վրա, այնքան տեսողականորեն քիչ ազատ տարածք կմնա ամբողջ խոհանոցում: Հնարավորինս ազատվեք երևացող տեղերում ոչ անհրաժեշտ իրեր տեղադրելուց: