Խոհանոցի ինտերիեր` սկանդինավյան ոճով

Սկանդինավյան ոճը ժամանակակից խոհանոցների աչքի ընկնող դիզայնի տարբերակներից մեկն է: Պարզ, բայց միևնույն ժամանակ հարմարավետ և զուսպ դիզայնը ցանկացած ինտերիեր կդարձնի ոճային և ներդաշնակ: Սկանդինավյան ոճն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնց մասին կպատմենք ստորև:

Գունային համադրություն

Սկանդինավյան ինտերիերի 70%-ը ներկված է հիմնական բաց գույնով, առավել հաճախ՝ սպիտակ։ 20%-ը փայտե տարրեր են, ևս 10%-ը՝ զանազան շեշտադրումներ։

«Պղտոր» գույներ

Մաքուր և վառ երանգները բնորոշ չեն սկանդինավյան ոճին, ավելի նախընտրելի են մի քիչ փոշոտ և պղտոր երանգները։

Նախշեր

Սկանդինավյան ոճով խոհանոցների մեծ մասը ներառում է նախշավոր տարրեր, ինչպիսիք են «գոգնոցը», պաստառները և հատակի սալիկները:

Դասականի և ժամանակակիցի համադրություն

Վինտաժային լուծումները, ինչպիսիք են ֆասադների ֆրեզերը, նման ինտերիերում համակցված են ժամանակակից տեխնիկայի և կցամասերի հետ:

Բաց դարակներ

Սկանդինավյան ոճը ուղեկցվում է մեծ քանակությամբ բաց պահեստավորման համակարգերով, որոնց վրա տեղադրված իրերը ծառայում են նաև որպես դեկոր:

Թեթև անփութություն

Բաց դարակները և կոպիտ էլեմենտները ստեղծում են մի փոքր խառնաշփոթի զգացում, որը ոչ թե փչացնում, այլ, ընդհակառակը, լրացնում է խոհանոցի դիզայնը:

Խոհանոցի կահույքը

Սկանդինավյան ոճի կահույքը բավականին զուսպ է՝ առանց ավելորդ էլեմենտների: Հիանալի տեսք ունեն սպիտակ տարբերակները համեստ ֆրեզերով և փայտանման հյուսվածքով: Նման կահույքի ճակատային մասերը, սովորաբար փայլատ են, բայց փայլը նույնպես ընդունելի է, հատկապես փոքր խոհանոցներում:

Scandi-ն ճանաչելի ինտերիեր է, սակայն այն նախագծելիս կարևոր է հասկանալ դրա բնորոշ նրբությունները, որպեսզի չխախտվեն այս ոճի մի քանի հիմնական կանոնները։

Պատվիրեք խոհանոցային կահույքը Prestige Furniture-ից, և մենք կպատրաստենք Ձեր խոհանոցի համար նախատեսված իդեալական տարբերակը: