Նախագծից` իրականություն. Prestige Furniture-ի պրոյեկտը:

Prestige Furniture-ը իրականություն դարձրեց մեր հաճախորդի՝ Աշոտի երազանքները՝ ստեղծելով հարմարավետ և ոճային միջավայր նրա առանձնատան համար։ 

Այս նախագծում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել խոհանոցին․ մոխրագույն ժամանակակից խոհանոց՝ տպավորիչ մեծ կղզյակով, որը դառնալու է ոչ միայն ինտերիերի ֆունկցիոնալ տարր, այլ ընտանեկան հավաքույթների և հաճելի երեկոների կենտրոնական վայր: Prestige Furniture-ի պատրաստած շարժական դռները խոհանոցից հյուրասենյակ անցումը էլ ավելի էլեգանտ են դարձնում։ 

Միջանցքում տեղադրված են հատակից-առաստաղ պահարաններ՝ առավելագույնի հասցնելով տարածքի օգտագործումը և ապահովելով կատարյալ պահեստավորում այն   ամենի համար, ինչ անհրաժեշտ է մեր հաճախորդին:

Ննջասենյակի կահույքն ընտրվել է մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրությամբ՝ շագանակագույնի երանգներով մահճակալը սենյակին բնական հմայք է հաղորդել, իսկ փայտե երեսպատմամբ պատը ստեղծել է հարմարավետության և ջերմության մթնոլորտ։ Հագուստի պահարանը և կահույքի այլ տարրեր լրացնում են սենյակի ընդհանուր տեսքը՝ այն միաժամանակ դարձնելով ֆունկցիոնալ և ոճային։

Մանկական սենյակների համար ընտրվել են համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով տան փոքրիկ բնակիչների հետաքրքրություններն ու կարիքները։ Պայծառ և զվարճալի դեկորատիվ տարրերը ստեղծեցին զվարճանքի և ուրախության մթնոլորտ, միևնույն ժամանակ, ֆունկցիոնալ լուծումներն օգնեցին կազմակերպել խաղերի, սովորելու և հանգստի համար տարածք:

Վերջապես, երկու լոգասենյակները համալրվեցին ժամանակակից հարմարանքներով և աքսեսուարներով, որոնք համապատասխանում են տան ընդհանուր ոճին: Յուրականչյուր զոնան ստեղծելիս, մենք օգտագործել ենք միայն լավագույն նյութերը՝ հարմարավետության և շքեղության զգացում հաղորդելու համար:


Այսպիսով, Prestige Furniture -ի դիզայներների ստեղծագործ մոտեցման շնորհիվ Աշոտի առանձնատունը դարձել է հարմարավետության և ոճի իսկական անկյուն՝ արտացոլելով իր տերերի անհատականությունն ու ճաշակը։

Prestige Furniture — որտեղ յուրաքանչյուր կահույք ստեղծվում է սիրով և ջանասիրությամբ մեր թանկագին հաճախորդների համար: