Ինչպես նախագծել խոհանոցը այնպես, որ այն թանկ տեսք ստանա 

Prestige Furniture

5 խորհուրդ  Prestige Furniture-ից


Փալյատ ապակիներ, ասիմետրիկ դարակներ, մոնոխրոմ հարդարում — այս և նմանատիպ այլ մեթոդները կօգնեն զգալիորեն բարեփոխել խոհանոցի ինտերիերը։

Ընտրեք մեկ գույնի պահարաններ

Վառ երանգները ինտերիերում լավ են նայվում, բայց մոնոխրոմ գույներով կահույքն շատ ավելի թանկարժեք տեսք կհաղորդի Ձեր խոհանոցին։ Հաճախ կահույքի երեսները, սեղաներեսները և աշխատանքային մակերեսները ձևավորում են նույն գույնով՝ ընտրելով սև, սպիտակ կամ մոխրագույն։ Նույնը կարելի է անել նաև ավելի համարձակ գույներով՝ օրինակ, մուգ կամ փոշոտ կապույտ, բորդո, զմրուխտ։

Կահույքի ֆասադների մի մասը ապակուց պատրաստեք

Ապակե ներդիրները խոհանոցի կահույքի դիզայնում մեծապես չեն ազդում դրա արժեքի վրա, սակայն վիզուալ ավելի թանկ տեսք են հաղորդում։ Բացի սովորական թափանցիկ ապակուց գոյություն ունեն փայլատ, փայլեցրած կամ մթնեցված ապակիներ։ Այդ տարբերակները կարող են և՛ «թեթևացնել» տարածությունը (համեմատած սովորական ֆասադների հետ), և՛ պարզապես դառնալ հետաքրքիր մանրուք։

Խորհուրդ Prestige Furniture-ից. մութ ապակու հետևում կարելի է փոքրիկ բար տեղադրել և կազմակերպել գեղեցիկ բաժակների պահեստավորում։ Սա ավելի էժան այլընտրանք է գինու լիարժեք պահարանին և խոհանոցի ինտերիերի յուրահատուկ մասնիկը կարող է դառնալ:

Նյութերի իմիտացիաների համադրում

Տարբեր հյուսվածքների և նյութերի կիրառումը ինտերիերում՝ ևս մի մեթոդ է խոհանոցը նոր մակարդակի բարձացնելու համար: Մարմառի կամ քարի տեսք ունեցող կերամիկական սալիկների համադրումը փայտի հյուսվածքներով ֆասադների, մետաղային կամ ապակե ներդիրների հետ շքեղություն կհաղորդեն Ձեր ինտերիերին։

Սեղանի վերևում լամպ տեղադրեք

Չարժե խոհանոցի լուսավորությանը մակերեսորեն վերաբերվել և հարցը լուծել միայն սպոտ-լույսերով։ Այդպիսի լուծումը պրակտիկ է, բայց ինտերիերին ոճ և թանկություն չի հաղորդի։ Ավելի լավ է մանրամասն նախագծել լուսավորության սցենարները, իսկ կետային լապտերը համադրել դեկորատիվ կախազարդերի հետ։

Դարակները տեղադրեք ոչ ստանդարտ ձևով


Բաց դարակներով այլևս ոչ մեկին չես զարմացնի։ Բայց, անսովոր տեղադրված, դրանք կարող են ինտերիերին նորություն և շքեղություն հաղորդել։ Օրինակ, կարելի է նեղ դարակ տեղադրել ոչ թե վերին շարքի փոխարեն, այլ դրա տակ: Սա լավ իմաստով «կբարդացնի» կահույքի երկրաչափությունը։ Դարակները, պատրաստված նույն նյութերից, ինչ կահույքի մակերեսներն են, նույնպես ավելի թանկ են նայվում և շքեղություն են հաղորդում։

Ինչպես տեսնում եք, ընտրությունը հսկայական է: Երբեմն շատ դժվար է լինում որոշել ճիշտ տաբերակը: Նման դեպքերում առաջարկում ենք Ձեզ դիմել Prestige Furniture-ի հմուտ մասնագետներին, և մենք սիրով կօգնենք Ձեզ ընտել լավագույն տարբերակը: