🔥 Հերթական շքեղ խոհանոցը մեր հաճախորդի համար

BESPOKE by prestige furniture

«Bespoke» by Prestige Furniture-ում մենք մշտապես ձգտում ենք վերափոխել Ձեր խոհանոցը կատարյալ տարածքի` ֆունկցիոնալ և ոճային: 

Մեր հաճախորդի համար այս նախագիծը ժամանակակից էլեգանտության մարմնացումն էր: Բաց գույներով արված ընդարձակ խոհանոցը Art Nouveau ոճով դարձել է այս բնակարանի իրական զարդարանքը։

Մենք այն նախագծել ենք՝ հաշվի առնելով հաճախորդի բոլոր ցանկությունները: Խոհանոցը բավականին «թեթև» և ընդարձակ է ստացվել` ընդգծված  մինիմալիստական ​​լուսային պահարաններով, որոնցում յուրաքանչյուր դետալ մտածված է հարմարավետության տեսանկյունից: 

Փայտի տաք երանգը, որը ստացել ենք ընկուզենու շպոնից, հակադրված է ճերմակ սպիտակի հետ, ինչը կահույքին էլեգանտ և ժամանակակից տեսք է հաղորդում: Խոհանոցում գտնվող կղզյակը իդեալական է ընտանեկան նախաճաշերի կամ ընկերական հավաքույթների համար: Խոհանոցը լիովին ֆունկցիոնալ է և հագեցած է ամենաարդիական տարրերով։ Մենք առանձնահատուկ ուշադրություն դարձրինք մանրամասներին՝ նորաոճ կախազարդ լամպերից մինչև ներկառուցված գինու պահարան:

Այս խոհանոցի յուրաքանչյուր անկյուն մտածված և նախագծված է առօրյա կյանքում հարմարավետություն և շքեղություն ապահովելու համար: Սա ևս մեկ նախագիծ է, որը հիանալի կերպով մարմնավորում էր մեր հաճախորդի գաղափարներն ու կարիքները: