





Խոհանոց՝ միացված հյուրասենյակի հետ
Հաճախորդի նախընտրությամբ, խոհանոցը և հյուրասենյակը նախագծվեցին միասնական ոճով՝ մինիմալիստական լուծումներով և բարձրակարգ նյութերով։ Հատուկ ուշադրություն է դարձվել պահեստավորման հնարավորություններին. խոհանոցում կիրառվել են բարդ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պահեստային տարածքները դարձնել մաքսիմալ հարմարավետ և տարողունակ։ Ներկառուցված կահույքը և խելացի լուծումները ապահովում են հեշտ օգտագործում և ֆունկցիոնալություն։ Խոհանոցային կղզու և փայտե նրբերանգների համադրությունը ստեղծում է ջերմ և հարմարավետ մթնոլորտ։










Հյուրասենյակ
Հյուրասենյակում տեղադրվեցին ներկառուցված պահարաններ և հեռուստացույցի տակդիր՝ միևնույն ժամանակ ապահովելով ժամանակակից և մինիմալիստական դիզայն։ Պահարանները նախագծված են այնպես, որ ստեղծեն տարածական հոսունություն՝ առանց ծանրաբեռնելու միջավայրը։









Ննջասենյակ
Ննջասենյակը նախագծվել է մաքուր, հանգիստ երանգներով՝ ներառելով մեծ պահարաններ և կոմպակտ, բայց հարմարավետ կահույք։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պահեստավորման լուծումներին, որպեսզի առավելագույնս օգտագործվի տարածքը՝ պահպանելով մինիմալիստական դիզայնի ներդաշնակությունը։










🔹 Մանկական սենյակ
Մանկական սենյակի կահավորումը ներառում է երկու մահճակալներ, որոնք հարմարավետ պայման են ստեղվծում երեխաների կեցության համար։ Պահարանները նախագծված են այնպես, որ հեշտությամբ հասանելի լինեն փոքրիկներին՝ միաժամանակ առաջարկելով բավարար պահեստային տարածք։










Bespoke by Prestige Furniture-ը անհատական մոտեցում ցուցաբերեց յուրաքանչյուր սենյակում՝ համադրելով գործնականությունը, բարձրակարգ նյութերը և ժամանակակից դիզայնը։
☎️ 033 909903 – Պատվիրեք ձեր երազանքի կահույքը մեզ մոտ!
Հետևեք մեր աշխատանքին և նոր նախագծերին՝ մեր բլոգում և սոցիալական ցանցերում: