«Bespoke» by Prestige Furniture-ում մենք մշտապես ձգտում ենք վերափոխել Ձեր խոհանոցը կատարյալ տարածքի` ֆունկցիոնալ և ոճային:
Մեր հաճախորդի համար այս նախագիծը ժամանակակից էլեգանտության մարմնացումն էր: Բաց գույներով արված ընդարձակ խոհանոցը Art Nouveau ոճով դարձել է այս բնակարանի իրական զարդարանքը։
Մենք այն նախագծել ենք՝ հաշվի առնելով հաճախորդի բոլոր ցանկությունները: Խոհանոցը բավականին «թեթև» և ընդարձակ է ստացվել` ընդգծված մինիմալիստական լուսային պահարաններով, որոնցում յուրաքանչյուր դետալ մտածված է հարմարավետության տեսանկյունից: