Tag Archives: кухня
Մոխրագույն ինտերիեր. նորաձև միտումներ` բնակարանում ներդաշնակ դիզայն ստանալու համար
Այսօր մոխրագույնի երանգներով գերակշռող ինտերիերը ոչ միայն նորաձև է, այլև շատ պրակտիկ։ Մոխրագույնը կարող է տարբեր լինել, կախված իրավիճակից, այն կարող է ծառայել որպես չեզոք ֆոն կամ վառ շեշտադրում ապահովել:
Prestige Furniture-ի դիզայներները մոխրագույն ինտերիերը համարում են էլեգանտ, ներդաշնակ և գրավիչ: Ինտերիերի դիզայնի նման տարբերակը յուրահատուկ տրամադրություն է ստեղծում ամբողջ բնակարանում՝ միաժամանակ ընդգծելով վերջինիս ոճը, ճիշտ ընտրված գունային դեկորն ու գեղեցիկ տեքստիլը:

Ինչու է մոխրագույնը այդքան տարածված
Վերջերս հոգեբանները եկել են այն եզրակացության, որ մոխրագույնը ամենևին էլ մռայլ չէ, չի ընկճում և բացարձակ ձանձրալի չէ: Մոխրագույն երանգներով միջավայրը դուր է գալիս ինչպես զգայուն և կրեատիվ մարդկանց, այնպես էլ նրանց, ով սիրում են տրամաբանո ւթյան վրա հիմնված սթափ դատողությունները:
Մոխրագույնի երանգները լավ են ազդում մարդու վրա, հանգստանում են՝ անկախ նրանից, թե որ սենյակում է գտնվում մարդը՝ հյուրասենյակում, ննջասենյակում, թե խոհանոցում։




Մուգ մոխրագույնը համադրվում է ինչպես մեծ, ծանր առարկաների, այնպես էլ բարակ թափանցիկ գործվածքների, մետաղական դեկորների և աքսեսուարների և ցանկացած նախշերի հետ։ Անկախ ընտրված ոճից՝ մոխրագույնի երանգները միշտ ակտուալ կլինեն և օրգանապես կտեղավորվեն ցանկացած սենյակի դեկորում։
Նորաձև մինիմալիզմի ոճը և մոխրագույն գույնը, կարծես թե, ստեղծված են միմյանց համար։ Պարզությունը, ֆունկցիոնալությունը և գործնականությունը այստեղ մեծ դեր են խաղում, ուստի բոլոր տոների մոխրագույն երանգները միանգամայն տեղին կլինեն: Նման ինտերիերում բոլոր մակերեսները, ինչպես նաև կահույքը կարող են լինել մոխրագույն:

Ծխածածկ գունապնակով սենյակը լցված է զուսպ, ոչ փայլուն, լի ազնվականությամբ գեղեցկությամբ: Բաց մոխրագույն երանգները, որոնք լրացվում են անտրացիտի գույնի փափուկ կահույքով, էլեգանտ մթնոլորտ կստեղծեն ցանկացած սենյակում: Մոխրագույն փափուկ գորգը կարող է դառնալ ունիվերսալ դեկոր, որը կարող է «փրկել» գույների համադրության ցանկացած տարբերակ։

Մոխրագույն տարածված տարբերակները
Ճիշտ համատեղելով մոխրագույնի բաց և մուգ երանգները Prestige Furniture-ի մասնագետները հասնում են գերազանց արդյունքի, քանի որ, ինչպես արդեն վերևում նշեցինք, այս գույնը հարուստ է ելևէջներով, և դրանք անհամար են: Մոխրագույնը մուգ ածուխ է, սառը պողպատ, գունատ արծաթագույն, գրեթե սպիտակ, կապտավուն, կանաչավուն, նարդոս…



Եթե խոսենք մոխրագույնի նորաձև երանգների մասին, որոնք տարածված են եղել վերջին մի քանի սեզոններում, ապա դրանք մոխրագույն-կանաչ կամ թեթևակի նարդոսի երանգներ են: Բացի այդ, նորաձև է նաև մոխրագույնի փափուկ-տաք տարբերակը, որը կոչվում է «paloma»: Վերջին երանգը թրենդային է։ Այն միշտ թարմ և ոչ ստանդարտ տեսք ունի:

5 Օգտակար ԽՈՐՀՈՒՐԴ Prestige Furniture-ից
1. Չափազանց նորաձև է միայն ախրոմատիկ երանգներով տարբերակը, այսինքն՝ մոխրագույնի, սևի և սպիտակի մի քանի երանգներ: Մոխրագույն տատանումները կարող են լինեն տաք կամ սառը, ամեն ինչ կախված է ոճից:
2. Միայն տաք երանգները հարմար են country ոճին, մինչդեռ ժամանակակից ոճերը, ինչպիսիք են մինիմալիզմը կամ high tech-ը, պահանջում են սառը երանգներ:
3. High tech-ի ախրոմատիկ տարբերակը՝ զուգորդված տեխնիկական նորարարությունների արծաթափայլ մետաղի հետ, թրենդային տեսք կունենա։ Արդյունաբերական ոճերում, ինչպես նաև մինիմալիզմում, այսօր տարածված են բետոնի և թաց ասֆալտի երանգները։
4. Նորաձև էֆեկտի կարելի է հասնել՝ սենյակում մոխրագույն պատեր ունենալով։ Մոխրագույն-մարգարիտ կամ մոխրագույն-կանաչ գեղեցիկ զսպված զարդանախշերով պաստառները հիանալի տեսք ունեն:
5. Շատ օրիգինալ կլինի, եթե պատերը ներկված լինեն մոխրագույնի տարբեր երանգներով, կամ եթե մեկ պատին գույն ավելացնեք՝ դեկորայի երանգներին համապատասխան։





Բացի վերը նշվածից, տեղին են մոխրագույնի «օրիգինալ» նրբերանգները, որոնք վերցված են բնական միջավայրից։ Օրինակ՝ քարերի գույնը, փոթորկոտ երկինքը, չոր հողը, ավազը։ Մոխրագույնի նուրբ տարբերակները մարգարիտի գույներն են` վարդագույնի կամ տերակոտայի նուրբ երանգներով:
Եվ այսպես, ռաջին հայացքից աննկատ և ձանձրալի թվածող մոխրագույնը, մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ցույց է տալիս իր բարենպաստ կողմերը. Այս գույնը ոչ միայն նորաձև է, այն լցված է անհասկանալի առեղծվածով, իսկ մոխրագույն ինտերիերը միշտ կարելի է ամբողջովին նոր դարձնել, եթե պարզապես փոխեք սենյակի աքսեսուարներն ու դեկորը: Բացի այդ, այս գույնը շատ ուժեղ հոգեբանական ազդեցություն ունի՝ հանգստացնում է, օգնում է կենտրոնանալ և չի շեղում ուշադրությունը կարևոր բաներից։
Ի՞նչ գույն ընտրել խոհանցի սեղաներեսի համար. մաս 2
Մուգ կամ սև գույներ
Սև կամ մոխրագույն երանգներով մուգ սեղաներեսները կարող են մռայլ թվալ, բայց միաժամանակ, նաև շատ ներդաշնակ նայվել Ձեր ինտերիերում: Եթե Ձեր խոհանոցում կան մուգ գույների պահարաններ, հատակ կամնմանատիպ «ծանր» էլեմենտներ, ապա այս սեղաներեսները իդեալական կնայվեն: Նկարի մեջ ներկայացված կղզյակի սեղաներեսը կատարելապես համահունչ է փայտե հյուսվածք ունեցող դարակների հետ:
Երբ նախընտրում եք «սևը սևի վրա» տարբերակը, պատրաստ եղեք հնարավորինս շատ արհեստական լույս օգտագործել, ինչը տարածությանը գողտրիկ և հարուստ տեսք կհաղորդի և չհիշեցնի քարանձավ:

Սովորաբար սպիտակը կլանում և խամրեցնում է մերձակա գույները, այսպիսով՝ մուգ սեղանի մակերեսը ավելի լավ է համադրվում նուրբ գույների հետ, ինչպիսին է այս մոխրագույն դարակներով կղզյակը:

Շատ դեպքերում նախընտրելի է օգտագործել մոխրագույնը, քանի որ, ի տարբերություն սևի, այն շատ ավելի չեզոք է:
Հաջորդ նկարում պատկերված խոհանոցում Prestige Furniture-ի առջև դրված էր խնդիր` օգտագործել մուգ սեղաներեսներ, որպեսզի հետնամասի հայելային փայլեցված սալիկը վիզուալ մեծացնի տարածությունը:

Եթե ցանկանում եք մեղմել դասական սև ու սպիտակի համադրությունը, ապա վստահ կարող եք օգտագործել մոխրագույն երանգների սեղաներասները: Հաշվի առեք նաև այն, որ սև գույնի խոշոր էլեմենտ օգտագործելու դեպքում, կարիք կլինի նաև օգտագործել նմանատիպ գույնի փոքր դեկորներ, որպեսզի բոլոր տարրերը համահունչ նայվեն:
Մուգ կամ սև սեղաներեսները Ձեզ համար են, եթե՝
- Ունեք մուգ պահարաններ և ցանկանում եք, որ սեղանի մակերեսը ներդաշնակ լինի
- Ձեր խոհանոցում կան գունեղ պահարաններ, և ցանկանում եք ընդգծել դրանք
- Ցանկանում եք ստանալ սև և սպիտակի դասական համադրությունը
Չեզոք գույներ կամ մոխրագույն
Բաց մոխրագույն սեղաներեսները և այնպիսի միջին տոնային երանգները, ինչպիսին են բեժի զանազան երանգները, համարվում են ամենաչեզոք տարբերակները: Prestige Furniture-ի կողմից պատրաստված այս խոհանուցում կարող եք տեսնել սպիտակ և բեժ գույների համադրություն, իսկ օգտագործված փայտյա դետալները հանգստության և հարմարավետության զգացում են հաղորդում:

Հաջորդ նկարում կարող եք տեսնել մանրաերակներով մոխրագույն սեղաներեսը, որը բետոնե սալիկ է հիշեցնում և նախընտրելի է ժամանակակից ինտերիերի համար: Այս տարբերակը հիանալի կերպով թաքցնում է հետքերը և բծերը և միևնույն ժամանակ` կոկիկ տեսք ստեղծելով: Քանի որ մոխրագույնը ամենաչեզոք գույնն է, այն հիանալի կերպով համադրվում է գունեղ պահարանների հետ և կամուրջ հանդիսանում՝ մուգ և բաց երանգներ ունեցող դետալների միջև: Նույն կերպ այն կարելի օգտագործել, երբ ցանկանում ենք մեղմել սև ու սպիտակի խիստ համադրությունը:

Մոխրագույնը հիանալի կերպով զուգորդվում է մետաղյա էլեմենտների ի հետ, ինչպիսին են՝ արույրե ծորակները, այս պարագայում մետաղյա դետալները գեղեցիկ կերպով ընդգծվում են և շողշողում:
Այսպիսով միջանկյալ կամ մոխրագույն երանգները Ձեզ համար են, եթե՝
- Ցանկանում եք թեթև մթնոլորտ ստեղծել, որը ներդաշնակ կլինի մեղ երանգների հետ
- Ունեք սև և սպիտակի համադրություն և ցանկանում եք մեղմացնել այդ խիստ դասական տեսքը
Սիրում եք մետաղական դետալներ և ցանկանում եք ընդգծել դրանք

«Դրամատիկ» գույների սեղաներեսներ
Երականման հյուսվածքներով սեղաներեսները կարող են Ձեզ մոտ կամ հիացմունք առաջացնել կամ էլ թվալ չափազանց ճնշող և հոգնեցնող: Այս տարբերակը ընտրելիս հարկավոր է չափազանց զգույշ լինել, որպեսզի խոհանոցի այլ էլեմենտները չխամրեն վերջիններիս ֆոնին:

Ընդհանրապես խոհանոցի չափսից է կախված, թե որքան տպավորիչ և ազդեցիկ տեսք կունենան երականման հյուսվածքներով: Ներկայացված նկարում ՝ կղզյակը կատարելապես ներդաշնակ է այս ինտերիերի հետ:

Prestige Furniture-ի հմուտ մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել իդեալական տարբերակ, որը կհամապատասխանի հենց Ձեր խոհանոցին:
Տպավորիչ սեղաներեսները Ձեզ համար են, եթե՝
- Ունեք մեծ խոհանոց։
- Ցանկանում եք, որ հիմնական շեշտադրումը լինի սեղաներեսների վրա
- Սիրում եք տպավորիչ և ազդեցիկ ինտերիեր