Tag Archives: Կահույք Երևան
Խոհանոցի վերանորոգման 7 սխալ և դրանց հետևանքները (մաս երկրորդ)
Սխալ համար 4. Կահույքի և աքսեսուարների վատ ընտրություն
Հաճախ կահույք, կենցաղային տեխնիկա և աքսեսուարներ ընտրելիս հաճախորդները հաշվի չեն առնում իրենց ինտերիերի առանձնահատկությունները, ինչպես նաև իրենց ընտանիքի սովորություններն ու ապրելակերպը։
Նման մոտեցումը ինտերիերը զրկում է ֆունկցիոնալությունից և օգտագործման հարմարավետությունից: Նույնիսկ բոլոր կանոնների համաձայն տեղադրված բարձրորակ կահույքը կարող են հիասթափեցնել, եթե ամենասկզբից չտեսնեք ամբողջական պատկերը:
Օրինակ
– խոհանոցի վերին դարակաշարը չափազանց բարձր կամ ցածր է, և անհարմար օգտագործման համար,
– նեղ ուղղանկյուն խոհանոցում կահույքը տեղադրվում է պատերից մեկի երկայնքով, չնայած ավելի հարմար կլինի գծայինի փոխարեն անկյունային խոհանոց պատրաստել,
– անկյունային չորանոց օգտագործելը անհարմար է,
– դուրս եկող պահեստավորման համակարգերը չափազանց թանկ էին թվում, և այժմ դուք մինչև գոտկատեղը պետք է հայտնվեք պահարանում, ինչ-որ մի բան հանելու համար
– լվացարանը լավն է, բայց չափազանց փոքր է, և նրա կողքին այժմ սպասքի մշտական մի սար «հերթ է կանգնել» լվացող մեքենայում «լողանալու» համար:
Ճիշտ լուծում
Կապվեք Prestige Furniture-ի մասնագետի հետ, ով կօգնի ձեզ նախագծել կահույք՝ հաշվի առնելով Ձեր սովորություններն ու կարիքները: Դա անելու համար պարզապես զանգեք 033 909903 կամ գրեք մեր սոց.էջերին:





Սխալ համար 5. աչքաչափով արված ջրամատակարարման աշխատանքներ
Շատ հաճախ Prestige Furniture-ի թիմը, խոհանոցը տեղադրելու և միացումները տալու ժամանակ, հանդիպում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ջրի ելքերի հետ կապված սխալները: Օրինակ, եթե կոյուղու անցքի ելքը գտնվում է պահանջվող մակարդակից բարձր (հատակից 350 մմ), ապա խողովակների թեքությունը անբավարար կլինի, իսկ ջուրը լավ չի արտահոսի լվացարանից։ Խոհանոց տեղադրելիս հաճախ պարզվում է, որ կոյուղու ելքը, որտեղ ջուրը պետք է ազատ հոսի, սովորականից 10-15 սանտիմետրով բարձր է, և պատշաճ թեքությունն ապահովված չէ։
Լվացքի մեքենայի և սպասք լվացող մեքենայի հետևում ջրի և կոյուղու ելքեր տեղադրելը խստիվ արգելվում է, սակայն այդ խախտումը հաճախ հայտնաբերվում է միայն արդեն տեխնիկայի տեղադրման ժամանակ։
Ճիշտ լուծում
Կազմեք խոհանոցում կահույքի դասավորության նախագիծ և միայն դրանից հետո կատարեք կոյուղու և ջրամատակարարման աշխատանքներ՝ հաշվի առնելով բոլոր կետերի գտնվելու վայրը։





Սխալ համար 6. մոռացել ենք վարդակների մասին
Խոհանոցների և այլ կահույքի տեղադրման ժամանակ հանդիպող տարածված խնդիրը վարդակների սխալ տեղադրումն է: Արգելվում է դրանք տեղադրել անմիջապես ներկառուցված կենցաղային տեխնիկայի (սպասք լվացող մեքենա, լվացքի մեքենա, ջեռոց) հետևում: Վարդակը օգտագործման համար հարմար դարձնելու համար անհրաժեշտ է այն տեղադրել կենցաղային սարքի վերևում, ներքևում, ձախ կամ աջ կողմում:
Լինում է, որ խոհանոցի համար էլեկտրալարերը ընտրելիս, հաշվի չեն առնվում կենցաղային տեխնիկայի ընդհանուր քանակը և հզորությունը: Արդյունքում, վարդակներն ավելի քիչ են, քան անհրաժեշտ է, իսկ դրանց մոտ գնացող մետաղալարը բավականաչափ հզոր չէ: Նման դեպքերում սկսում են օգտագործել տարատեսակ երկարացման լարեր և ընդլայնումներ։ Ընդամենը պետք է միացնել լվացքի մեքենան, թեյնիկը և ջեռոցը միաժամանակ, և անջատիչները անմիջապես դուրս կթռնեն:
Բարդ թեմա է նաև աշխատանքային մակերեսի վերևում գտնվող վարդակները: Փաստն այն է, որ յուրաքանչյուր խոհանոցի սեղանի բարձրությունը նախագծված է անհատապես և, հավանաբար, որպես ստանդարտ 850 մմ, կամ 900 մմ, կամ նույնիսկ 910 մմ: Թվում է, թե տարբերությունը հիմնարար չէ, բայց ոչ այն դեպքում, երբ չմտածված պլանավորման պատճառով պատրաստի վարդակները հայտնվում են սեղանի մակարդակից մի քանի սանտիմետր ցածր:
Ամփոփելով վերը շարադրվածը, Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս նախապես խոհանոցային դիզայն մշակել՝ կենցաղային տեխնիկայի կոնկրետ ընտրված մոդելները հաշվի առնելով` ապագա անհարմարություններից խուսափելու համար:
Ճիշտ լուծում
Էլեկտրական աշխատանքները և վարդակների տեղադրման պլանը մշակում են հստակ պատկերացնելով, թե որ կահույքը որտեղ է տեղադրվելու: Նույնիսկ կոպիտ վերանորոգման փուլում արժե հաշվարկել, թե ինչպիսի տեխնիկա կլինի ապագա խոհանոցում։ Ստանդարտ սարքավորումները ներառում են սառնարան, սպասք լվացող մեքենա, ջեռոց և օդաքարշ պահարան: Այս ցանկին կարելի է ավելացնել միկրոալիքային վառարան, թեյնիկ, տոստեր, բլենդեր և այլ փոքր սարքեր։ Մի մոռացեք նաեւ պահարանների լուսավորության մասին։






Սխալ համար 7. սխալ գույն
Կան գույներ, որոնք ֆանտաստիկ տեսք ունեն կահույքի նմուշների վրա, բայց բոլորովին ոչ պիտանի են առօրյա օգտագործման մեջ:
Մուգ փայլուն ճակատները շատ դժվար է խնամել՝ խոհանոցում ինչ-որ բան միշտ կեղտոտվում է, և նույնիսկ ամենափոքր բծերը նման ճակատների վրա շատ նկատելի կլինեն։ Նույն կանոնը վերաբերում է նաև հատակին. Միագույն սև կամ փայլուն մարմարե հատակները դավաճանաբար ցույց են տալիս փոշու և բծի յուրաքանչյուր կետ, հատկապես արևոտ օրերին: Շատ բաց, միատոն հատակների վրա ճաշ պատրաստելուց առաջացած լաքաները նույնպես շատ ցայտուն կերևան:
Ճիշտ լուծում
Որպեսզի գեղեցիկ ինտերիերը լինի նաև հարմարավետ, դիմեք Prestige Furniture-ի մասնագետներին, ովքեր որ կհամատեղեն էսթետիկան, ֆունկցիոնալությունը և հարմարավետությունը մեկ նախագծում:





Խոհանոցի վերանորոգման 7 սխալ և դրանց հետևանքները (մաս առաջին)
Ասում են, որ ցանկացած վերանորոգման ժամանակ ծախսվող նյութերից ամենաթանկը` մեր նյարդային բջիջներն են։ Prestige Furniture-ի մասնագետները կհուշեն Ձեզ, թե ինչպես խնայել նյարդերը՝ խուսափելով վերանորոգմանը բնորոշ սխալներից և հետագայում դրանք վերացնելու ծախսերից:





Սխալ համար 1. նախագծի բացակայություն
Վերանորոգումը իմպրովիզացիաներ չի սիրում: Ապագա ինտերիերի նախագիծը և դրա իրականացման հստակ պլանը զգալիորեն կնվազեցնեն բնակարանի վերանորոգման մեջ ներգրավվածների ժամանակը, ծախսերը և ջանքերը:
Ինքնաբուխ, չպլանավորած որոշումները – վերանորոգման ամենակարևոր և ծախսատար սխալներից են: Վերանորոգումն առանց հստակ հաջորդականության և հստակ պատկերացման, թե ինչ կլինի խոհանոցում, լոգարանում, կամ այլ սենյակներում, հաճախ կարող է հանգեցնել սխալ հաշվարկների, որոնց ուղղումը թանկ կնստի Ձեր վրա:
Այսպես օրինակ, եթե սկզբնական փուլում չնախագծել էլեկտրական վարդակների սխեման, հաշվի առնելով կահույքի տեղադրումը, ապա վերանորոգոմից հետո կարող է պարզվել, որ Ձեր անջատիչը, գտնվում է դռան սխալ կողմում կամ թաքնվել է բազմոցի հետևում….
Գործնականում հաճախ են լինում դեպքեր, երբ վերանորոգման աշխատանքներն ընթանում են մեծ թափով, աշխատում են սանտեխնիկները, էլեկտրիկներն ու ներկարարները, իսկ սենյակներում արդեն տեղադրված է մանրահատակը, որը նրանք փորձում են պաշտպանել զանազան մեթոդներով… Սակայն, միշտ չէ, որ դա հաջողվում է։ Փորձառու արհեստավորներն ասում են, որ հատակի հարդարման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն վերջին հերթին` վերանորոգված տարածքը հաճախորդին հանձնելուց անմիջապես առաջ: Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես եք ծածկում մակերեսները, վերանորոգման ընթացքում դրանց վրա անպայման կհայտնվեն քերծվածքներ և այլ վնասներ։ Նույնը վերաբերում է անհատական պատվերով պատրաստված մեծ չափսերի կահույքին. այն տեղադրվում է միայն խոհանոցի վերանորոգման ավարտից հետո։
Ճիշտ լուծում
Նախքան վերանորոգումը, դուք պետք է դիմեք նախագծային ընկերություն և կազմեք նախագիծ Ձեր բնակարանի համար: Եթե դա հնարավոր չէ, ապա կարող եք ինքնուրույն գծել սենյակների կամ խոհանոցի կահույքի ապագա դասավորության մոտավոր պատկեր: Ուղարկեք Ձեր նախագիծը Prestige Furniture-ի մասնագետներին և մեր պրոֆեսիոնալ խորհրդատուները անվճար կստեղծել Ձեր կահույքի նախագիծը` հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները և նախասիրությունները:
Այս ամենը թույլ կտա Ձեզ խուսափել չմտածված որոշումներից, օպտիմալացնել ծախսերը և ստանալ հարմարավետ և ոճային կահույք:





Սխալ համար 2. ինքնուրույն վերանորոգում կամ չստուգված արհեստավորների վարձում
Դուք կարող եք ինքներդ կատարել վերանորոգումը կամ վարձել արհեստավորների թիմ, սակայն շատ կարևոր է կապ հաստատել միայն վստահելի մասնագետների հետ:
Երբ անբարեխիղճ աշխատողները գործի են անցնում, նրանք կարող են փորձել արագացնել գործընթացը, օրինակ՝ գրունտ արած պատը չորացնել ոչ թե 12 ժամում, ինչպես պահանջում է տեխնոլոգիան, այլ ընդամենը չորս ժամվա մեջ, և այլն: Նման դեպքերը հանգեցնում են պատերի վրա միկրոճաքերի առաջացմանը, իսկ հետագայում անգամ, սնկերի ձևավորմանը, որը շատ դժվար կլինի հեռացնել:
Երբ հաճախորդը պարզում է, որ պատերի հարթեցումն («մայակ») ավելի թանկ է, քան սովորական սվաղելը, նա կարող է գայթակղվել գումար խնայելու մտքով… ամեն դեպքում, նա պատրաստվում էր պահարան կառուցել այս խորշի մեջ, և նրա կարծիքով, ապագա կահույքը այն ծածկելու է բոլոր անհավասարությունները:
Ճիշտ լուծում
Ինքնուրույն վերանորոգում կատարելիս, վերանորոգման յուրաքանչյուր փուլում խորհրդակցեք տարբեր ոլորտների փորձառու մասնագետների հետ, իսկ, եթե հնարավոր է, ապա իմաստ ունի վարձել բարձր որակավորում ունեցող մասնագետներ` այս կամ այն աշխատանքը կատարելու համար:





Սխալ համար 3. նյութերի սխալ ընտրություն
Նույնիսկ ամենալավ վարպետը առանց որակյալ նյութերի լավ վերանորոգում չի կատարի: Սոսինձ, պաստառ, սալիկ, հատակ, ներկ – ամեն ինչ պետք է լինի որակյալ և վստահելի ապրանքանիշերից: Ցավոք սրտի, դրա գիտակցումը հաճախ հասնում է բնակարանի տերերին միայն վերանորոգման ավարտին։
Խոհանոցում մարդիկ հաճախ ուշադրություն են դարձնում միայն սալիկների ընտրությանը: Այնուամենայնիվ, խոհանոցում բացարձակապես բոլոր մակերեսները պետք է դիմացկուն լինեն խոնավության, ջերմաստիճանի փոփոխության և ուժեղ ջերմությանը, հատկապես, եթե օգտագործվում է գազօջախ կամ գրիլ:
Բացի նյութերի որակից, արժե մտածել նաև դրանց ֆունկցիոնալության մասին: Բազմաթիվ գեղեցիկ մակերեսներ հաճախ շատ անհարմար են օգտագործման մեջ: Օրինակ, լոֆթ ոճի մոխրագույն փայլատ պատերը շատ նորաձեւ են։ Բայց դրանց վրա մատնահետքերը ավելի նկատելի են, քան սալիկների կամ պաստառի պատին: Արդյո՞ք նման մակերեսը հարմարավետ կլինի, և որքան հաճախ պետք է մաքրել խոհանոցը, հատկապես, եթե ընտանիքում փոքր երեխաներ կան:
Prestige Furniture-ի դիզայներները միշտ փորձում են մանրամասն պարզել, թե ով է լինելու ապագա խոհանոցի օգտագործողները, և ինչ սովորություններ և առանձնահատկություններ ունեն նրանք: Նման հարցերի պատասխանները օգնում են մեզ առաջարկել լավագույն ընտրությունը մեր հաճախորդներին:
Շարունակելի…
Ի՞նչ գույն ընտրել խոհանցի սեղաներեսի համար. մաս 2
Մուգ կամ սև գույներ
Սև կամ մոխրագույն երանգներով մուգ սեղաներեսները կարող են մռայլ թվալ, բայց միաժամանակ, նաև շատ ներդաշնակ նայվել Ձեր ինտերիերում: Եթե Ձեր խոհանոցում կան մուգ գույների պահարաններ, հատակ կամնմանատիպ «ծանր» էլեմենտներ, ապա այս սեղաներեսները իդեալական կնայվեն: Նկարի մեջ ներկայացված կղզյակի սեղաներեսը կատարելապես համահունչ է փայտե հյուսվածք ունեցող դարակների հետ:
Երբ նախընտրում եք «սևը սևի վրա» տարբերակը, պատրաստ եղեք հնարավորինս շատ արհեստական լույս օգտագործել, ինչը տարածությանը գողտրիկ և հարուստ տեսք կհաղորդի և չհիշեցնի քարանձավ:

Սովորաբար սպիտակը կլանում և խամրեցնում է մերձակա գույները, այսպիսով՝ մուգ սեղանի մակերեսը ավելի լավ է համադրվում նուրբ գույների հետ, ինչպիսին է այս մոխրագույն դարակներով կղզյակը:

Շատ դեպքերում նախընտրելի է օգտագործել մոխրագույնը, քանի որ, ի տարբերություն սևի, այն շատ ավելի չեզոք է:
Հաջորդ նկարում պատկերված խոհանոցում Prestige Furniture-ի առջև դրված էր խնդիր` օգտագործել մուգ սեղաներեսներ, որպեսզի հետնամասի հայելային փայլեցված սալիկը վիզուալ մեծացնի տարածությունը:

Եթե ցանկանում եք մեղմել դասական սև ու սպիտակի համադրությունը, ապա վստահ կարող եք օգտագործել մոխրագույն երանգների սեղաներասները: Հաշվի առեք նաև այն, որ սև գույնի խոշոր էլեմենտ օգտագործելու դեպքում, կարիք կլինի նաև օգտագործել նմանատիպ գույնի փոքր դեկորներ, որպեսզի բոլոր տարրերը համահունչ նայվեն:
Մուգ կամ սև սեղաներեսները Ձեզ համար են, եթե՝
- Ունեք մուգ պահարաններ և ցանկանում եք, որ սեղանի մակերեսը ներդաշնակ լինի
- Ձեր խոհանոցում կան գունեղ պահարաններ, և ցանկանում եք ընդգծել դրանք
- Ցանկանում եք ստանալ սև և սպիտակի դասական համադրությունը
Չեզոք գույներ կամ մոխրագույն
Բաց մոխրագույն սեղաներեսները և այնպիսի միջին տոնային երանգները, ինչպիսին են բեժի զանազան երանգները, համարվում են ամենաչեզոք տարբերակները: Prestige Furniture-ի կողմից պատրաստված այս խոհանուցում կարող եք տեսնել սպիտակ և բեժ գույների համադրություն, իսկ օգտագործված փայտյա դետալները հանգստության և հարմարավետության զգացում են հաղորդում:

Հաջորդ նկարում կարող եք տեսնել մանրաերակներով մոխրագույն սեղաներեսը, որը բետոնե սալիկ է հիշեցնում և նախընտրելի է ժամանակակից ինտերիերի համար: Այս տարբերակը հիանալի կերպով թաքցնում է հետքերը և բծերը և միևնույն ժամանակ` կոկիկ տեսք ստեղծելով: Քանի որ մոխրագույնը ամենաչեզոք գույնն է, այն հիանալի կերպով համադրվում է գունեղ պահարանների հետ և կամուրջ հանդիսանում՝ մուգ և բաց երանգներ ունեցող դետալների միջև: Նույն կերպ այն կարելի օգտագործել, երբ ցանկանում ենք մեղմել սև ու սպիտակի խիստ համադրությունը:

Մոխրագույնը հիանալի կերպով զուգորդվում է մետաղյա էլեմենտների ի հետ, ինչպիսին են՝ արույրե ծորակները, այս պարագայում մետաղյա դետալները գեղեցիկ կերպով ընդգծվում են և շողշողում:
Այսպիսով միջանկյալ կամ մոխրագույն երանգները Ձեզ համար են, եթե՝
- Ցանկանում եք թեթև մթնոլորտ ստեղծել, որը ներդաշնակ կլինի մեղ երանգների հետ
- Ունեք սև և սպիտակի համադրություն և ցանկանում եք մեղմացնել այդ խիստ դասական տեսքը
Սիրում եք մետաղական դետալներ և ցանկանում եք ընդգծել դրանք

«Դրամատիկ» գույների սեղաներեսներ
Երականման հյուսվածքներով սեղաներեսները կարող են Ձեզ մոտ կամ հիացմունք առաջացնել կամ էլ թվալ չափազանց ճնշող և հոգնեցնող: Այս տարբերակը ընտրելիս հարկավոր է չափազանց զգույշ լինել, որպեսզի խոհանոցի այլ էլեմենտները չխամրեն վերջիններիս ֆոնին:

Ընդհանրապես խոհանոցի չափսից է կախված, թե որքան տպավորիչ և ազդեցիկ տեսք կունենան երականման հյուսվածքներով: Ներկայացված նկարում ՝ կղզյակը կատարելապես ներդաշնակ է այս ինտերիերի հետ:

Prestige Furniture-ի հմուտ մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել իդեալական տարբերակ, որը կհամապատասխանի հենց Ձեր խոհանոցին:
Տպավորիչ սեղաներեսները Ձեզ համար են, եթե՝
- Ունեք մեծ խոհանոց։
- Ցանկանում եք, որ հիմնական շեշտադրումը լինի սեղաներեսների վրա
- Սիրում եք տպավորիչ և ազդեցիկ ինտերիեր