Մուգ կամ սև գույներ Սև կամ մոխրագույն երանգներով մուգ սեղաներեսները կարող են մռայլ թվալ, բայց միաժամանակ, նաև շատ ներդաշնակ նայվել Ձեր ինտերիերում: Եթե Ձեր խոհանոցում կան մուգ գույների պահարաններ, հատակ կամնմանատիպ «ծանր» էլեմենտներ, ապա այս սեղաներեսները իդեալական կնայվեն: Նկարի մեջ ներկայացված կղզյակի սեղաներեսը կատարելապես համահունչ է փայտե հյուսվածք ունեցող դարակների հետ: Երբ նախընտրում եք «սևը սևի վրա» տարբերակը, պատրաստ եղեք հնարավորինս շատ արհեստական լույս օգտագործել, ինչը տարածությանը գողտրիկ և հարուստ տեսք կհաղորդի և չհիշեցնի քարանձավ: Սովորաբար սպիտակը կլանում և խամրեցնում է մերձակա […]