Tag Archives: ննջարանի կահույք
2023 թվականի ննջասենյակի ինտերիերի դիզայնի միտումները
Ժամանակակից ննջասենյակում կարևոր են բոլոր տարրերը, քանի որ դրանք միշտ փոխկապակցված են: ժամանակի հետ ննջասենյակի ինտերիերի թրենդերը փոխվում են, բայց դրանք միշտ էլ կրում են հանգստի և խաղաղության, ինչպես նաև առօրյա հոգսերը ննջասենյակի դռներից դուրս թողնելու միտումը:




2023 թվականին ննջասենյակի դիզայնի հիմնական կանոնը ներդաշնակ տարածության կազմակերպումն է՝ զուգորդված ինտերիերի դիզայնի ոլորտում նորաձևության վերջին գաղափարներով։




Ինտերիերի դիզայնի ոլորտում ժամանակակից թրենդերից առաջինը` ոճերի խառնուրդն է, էկլեկտիզմը։ Ոճերի հստակ սահմաններն ու տարանջատումն այսօր ընդունված չէ, սակայն 2023-ի ննջասենյակը հենց այն վայրն է, որտեղ գերիշխում է նուրբ համադրությունների արվեստը։
Էկլեկտիկ դիզայնի միտումը շատ ավելի դժվար է իրականացնել, քան հստակորեն սահմանված կանոններին հետևելը: Prestige Furniture-ի մասնագետների կարծիքով, ննջասենյակը նախագծելիս անհրաժեշտ է հստակ հետևել ընտրված ոճին` հմտորեն ստանալով գույների և զանազան հյուսվածքների համադրությունները:




Դեռևս մի քանի տարի առաջ, դիզայներները միաձայն ասում էին, որ ննջասենյակում ձևերի պարզությունը շատ կարևոր է: Սակայն, այս պարզուտյունը չպետք է ազդի սենյակի ներքին բովանդակության վրա: Ննջասենյակը իր տերերի ճաշակի արտացոլումն է: Ցանկացած ռացիոնալ ֆունկցիոնալիզմ չի կարելի հասցնել անհեթեթ վիճակի։




Այս ասպարեզում, Prestige Furniture-ի դիզայներների գրեթե բոլոր ժամանակակից լուծումները շատ կրեատիվ են, քանի որ դրանք էկլեկտիկ են: Մեր պատկերացրած ննջասենյակի դիզայնը ընդարձակ է, թեթև և ազատ, չի ծանրաբեռնվում չափից շատ աքսեսուարներով և դեկորով:
Այսօր նորաձև է համարվում բնական գույների օգտագործումը։ Հանգստի սենյակում փայլուն-պայծառ ոչինչ չպետք է լինի: Եթե Դուք իսկապես ցանկանում եք գունավոր բծեր ունենալ, ապա դրանք պետք է լինեն զուսպ, ծառայեն նպատակին և չկլանեն ամբողջ ուշադրությունը:
Դիմեք Prestige Furniture-ի հմուտ մասնագետներին և ստացեք Ձեր երազանքների ննջասենյակը:
Prestige Furniture-ի դիզայներների խորհուրդները` հարմարավետ ննջասենյակ ունենալու համար
Ննջասենյակի ինտերիեր
Առաջին հերթին, անհրաժեշտ է կողմնորոշվել, թե որքան ժամանակ եք պլանավորում անցկացնել Ձեր ննջասենյակում: Այո՛, հենց նախագծման փուլում, Դուք կարող եք գրագետ կերպով օգտագործել տարածությունը և գտնել իդեալական դասավորություն կահույքի յուրաքանչյուր կտորի համար:

Անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր իրավիճակները: Պատկերացրե՛ք, առավոտյան Դուք բացում եք Ձեր աչքերը և մտածում, որ կարելի մի նկար փակցնել դիմացի պատի վրա: Այնուհետև Դուք վեր եք կենում և շարժվում դեպի լոգասենյակ՝ մտորելով, թե ի՞նչ տարածություն պետք է լինի պատի և լոգասենյակի միջև, որպեսզի Դուք անարգել կարողանաք անցնել:
Երեկոյան, վերադառնալով տուն, Դուք ցանկանում եք հանգիստ ժամանակ անցկացնել լռության մեջ՝ ընթերցելով Ձեր սիրելի գիրքը: Այս պարագայում նախընտրելի է տեղադրել հարմարավետ բազկաթոռ սենյակի անկյունում, իսկ կողքին՝ փոքրիկ սեղան գրքի և սրճի բաժակի համար:
Ի ՞ նչ պետք է հաշվի առնել ննջասեյակի նախագծման ժամանակ
Այս գործում գոյություն ունեն որոշ կանոններ: Օրինակ՝ խորհուրդ չենք տալիս հայելի տեղադրել դռան դիմաց: Մի պահ պատկերացրեք, որ հանգստյան օրերին՝ ուշ գիշերը, վերադառնում եք տուն, բացում եք ննջարանի դուռը, իսկ այնտեղ՝ մթության մեջ, երևում է ինչ-որ մեկի պատկերը: Սարսափեցնող է, չէ ՞:

Հավատացեք, որ բավականին երկար ժամանակ կանցնի մինչ Դուք կընտելանաք այդ անծանոթին: Նախընտրելի է, որ ննջասեյակի դուռը և մահճակալի գլխամասը չլինեն միևնույն պատի վրա: Նման մոտեցումը կապված է մարդկային բնազդի հետ, քանի որ, երբ մարդը գտնվում է փակ տարածության մեջ, իրեն ապահով է զգում միայն այն պարագայում, երբ ամբողջությամբ տեսնում է դիմացի տարածությունը և բոլոր մուտքերը, որտեղից կարող է մեկ այլ անձ ներս մտնել: Դա հատկապես կարևոր է տղամարդկանց համար, քանի որ վերջիններս մշտապես ցանկանում են վերահսկել իրավիճակը:
Մահճակալին կից սեղանիկը (тумбочка) չպետք է խոչընդոտի զգեստապահարանի դռան բացվելուն: Սա այնպիսի ակնհայտ մանրուք է, որ հաճախ մոռացվում է: Այս կետը որոշվում է նախագծման փուլում, երբ ներկառուցված զգեստապահարանը չի ունենում շարժական դռներ ՝ այլ դեպի մահճակալը բացվող, պետք է հաշվի առնել դռնակի չափսը (սովորաբար 50-60 սմ), և տեղադրել մահճապահարանը այդ տարածությունից ոչ ավելի մոտ: Եթե զգեստապահարանը կողքի հատվածով մոտ է պատուհանին, ապա լավ կլինի այն չհասցնել մինչև պատը, այլ թողնել տարածություն վարագույրների համար:

Զգեստասենյակ ննջարանում
Եթե տարածությունը թույլ է տալիս, ապա հարցը, թե արդյո՞ք ննջարանում արժե կառուցել հանդերձապարան՝ անիմաստ է, քանի որ այդ պարագայում միանշանակ կպատասխանենք, այո, պետք է տեղադրել: Սա ժամանակակից կյանքի որակ է: Հարմարվետ պահեստավորման համակարգերը թույլ են տալիս առավել կոկիկ դասավորություն ստանալ և ներկայանալի տեսք հաղորդել Ձեր ննջասենյակին:

Հանդերձապահարանը թեթևացնում է ննջարանի տարածքը ավելորդ իրերից` թաքցնելով այդ ամենը դռների հետևում: Մինիմալ տարածությունը դարակաշարերի միջև չպետք է գերազանցի 90 սմ-ը, իհարկե, իդեալական կլինի տեղ թողնել զգեստափոխման և փափկաթոռի համար, որի վրա հնարավոր կլինի նստել, կամ դասավորել իրերը: Հանդերզապահանի կոնֆիգուրացիան բազմազան է. այն կարղ է ունենալ ռուսերեն П-ի կամ Г-ի ձև և այն կարող է լինել նաև միջանցիկ, երբ օրինակ հանդերձապահարանի միջով հայտնվում ես լողասենյակում, այդ պարագայում պահարանները պետք է տեղադրվեն պատերի երկու կողմից՝ իրար դիմաց:
Փոքր ննջասենյակի դիզայն
Եթե Ձեր տրամադրության տակ շատ քիչ տարածություն կա, բայց ցանկանում եք լիարժեք ինտերիեր ստեղծել և դրա մեջ տեղավորել այն ամենը ինչ, ապա Prestige Furntiture-ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել հետևյալ հնարքներից:
Օրինակ մահճակալին կից սեղանիքը (тумбочка), բացի իր անմիջական գործառույթից, կարող է ծառայել նաև որպես զարդասեղան՝ բավական է միայն հետևում հայելի տեղադրել: Հայելին կարելի է նաև տեղադրել զգեստապահարանի կամ մուտքի դռան վրա: Փոքր ննջարանում նախընտրելի է օգտագործել շարժական մեզանիզմով զգեստապահարան, ինչը, նույնպես կօգնի տարածություն խնայել:

Ներկայում հաճախ հանդիպում են ինտեգրված դարակներով մահճակալներ, ինչը շատ հարմար է սպիտակեղենը, վերմակները և բարձերը պահելու համար: Խուսափեք շատ դարակներ և դեկորատիվ իրեր օգտագործել սենյակում, քանի որ դա տեսողական լիության և խառնաշփոթի տպավորություն կթողնի: Ճիշտ տեղադրված հայելին իդեալական է փոքր սենյակին մեծ տարածության զգացում հաղորդելու համար: Փոքր սենյակում նախընտրելի է օգտագործել բաց գույներ:
Ի՞նչպես ավելացնել բնական լույս ննջարանում
Գատնիքը այն է, որ բոլոր հորիզոնական մակերեսները հարկավոր է լուսավոր և բաց պահել, առանց ավելորդ առարկաներով ծանրաբեռնելու, քանի որ, օրինակ ՝ պատուհանագոգն ի վիճակի է լրացուցիչ լույս ապահովել սենյակում:

Փափուկ պանելները, վարագույրները և գորգերը բավականին շատ լույս են կլանում, և պետք է դա հաշվի առնել: Հատակից մինչև առաստաղ ձգվող հայելին կարող է արտացոլել հսկայական քանակության լրացուցիչ լույս և զգալիորեն ընդլայնել տարածությունը:
Գույները ննջասենյակի ինտերիերում
Գունային գամմայի ընտրությունը չափազանց կարևոր է ննջարանի նախագծման ժամանակ: Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ ննջասեյակը մի վայր է, որտեղ մենք ննջում ենք և հանգստանում, և սենյակի ինտերիերը պետք է նպաստի դրան: Հարկավոր է խուսափել վառ գույներից և ընտրել հանգիստ, եթերային գույներ:
Ջերմ ճերմակին հարող երանգները լավագույն լուծումն են: Ոչ ստանդարտ , բայց հետքրքիր տարբերակ է նաև մուգ ննջասենյակը: Սև պատերը, մուգ վարագույրները և մուգ գույնի կահույքը ոչ բոլորին դուր կգա, բայց պետք է նաև հաշվի առնել, որ այս երանգները խթանում են առողջ քունը և դիզայներական տեսք հաղորդում սենյակին:

Ավելի քան 20 տարի շարունակ Prestige Furniture-ի փորձառու մասնագետները տրամադրում ենյուրօրինակ և որակյալ դիզայներական լուծումներ` ապահովելով առավելագույնհարմարավետություն ու հուսալիություն:
8 խորհուրդ, որոնք կօգնեն ժամանակակից ննջասենյակի համար կահույքի ընտրության ժամանակ
Ննջասենյակը, անկասկած, տան ամենակարևոր սենյակներից է: Այն Ձեր անձական տարածքն է, որտեղ Դուք պետք է հանգստանաք և վերականգնվեք` ծանր աշխատանքային օրից հետո:

Ձեր ննջասենյակի համար կահույք պատվիրելիս, պետք է առաջնորդվեք մեկ կարևորագույն սկզբունքով – կահույքը պետք է լինի հարմարավետ և պրակտիկ:
Պետք է նաև ուշադրություն դարձնել կահույքի էսթետիկ տեսքին և ֆունկցիոնալությունը: Ստորև Prestige Furniture-ի մասնագետները ներկայացնում են մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:
1. Պատվիրելով ժամանակակից ննջասենյակի կահույք Դուք պետք է հաշվենկատորեն պլանանորեք սենյակի տարածքը, որպեսզի կահույքը համապատասխանի ննջարանի չափին: Եթե սենյակը փոքր է, ապա ավելի լավ կլինի ընտրել մահճակալ, որը չափազանց մեծ չի լինի:
2. Փոքր սենյակի համար գերազանց տարբերակ կարող է լինել բացվող, թաքնված դարակով մահճակալի ընտրությունը: Նման մահճակալները բավականին տարողունակ են և կարող են տեղավորել մի ամբողջ զգեստապահարանի պարունակությունը
3. Նրանք, ովքեր նախընտրում են հեռուստացույց դիտել կամ ընթերցանությամբ զբաղվել իրենց ննջարանում, մեծ ուշադրություն պետք է դարձնեն մահճակալի մոդելին: Այս պարագայում նախընտրելի է փափուկ գլխով մահճակալը, քանի որ այն ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլև շատ հարմարավետ է հենվելու համար:

4. Ննջասենյակը ոչ միայն քնելու վայր է, այլև սենյակ, որտեղ մենք զբաղվում ենք մեր անձնական խնամքով: Հետևաբար այստեղ տեղին կլինի ունենալ փոքրիկ զարդասեղան, որը պետք է տեղադրվի սենյակի առավել լուսավոր հատվածում, օրինակ` պատուհանի մոտ:

5. Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս մեծ տարածք հատկացնել զգեստապահարանին, որպեսզի մեկ տեղում հնարավոր լինի տեղավորել ամբողջ հագուստը: Շատ լավ կնայվեն ներկառուցվող պահարանները, հատկապես, երբ ազատ պատ ունեք ննջասենյակում:
6. Երբեմն դժվար է գտնել տեղ մեր գիշերազգեստի և մահճակալի ծածկոցի համար: Հետևաբար մահճակալին կից փոքրիկ բազմոց-նստարանը կօգնի Ձեզ լուծել այս խնդիրը: Այն կարող է տեղադրվել մահճակալի ստորին հատվածում: Ի դեպ, կարող եք դրա վրա դասավորել մահճակալի դեկորատիվ բարձերը և այլ պարագաներ:

7. Եթե Դուք ունեք մեծ ննջասենյակ, ապա կարող եք տեղադրել լրացուցիչ կահույք, օրինակ` կոմոդ: Վերջինս միշտ պետք է համապատասխանի զգեստապահարանի ոճին, և կարողանա տեղավորել հագուստն ու հավելյալ անձանական իրերը, որոնք չեն տեղավորվել Ձեր պահարանում:
8. Իսկ, եթե նախընտրում եք մահճակալին կից սեղանիկներ (тумбочка), ապա պետք է հաշվի առնեք վերջիններիս բարձրությունը, քանի որ դրանք մահճակալի հետ նույն բարձության վրա պետք է լինեն, այլապես անհարմար կդառնան օգտագործման համար:

Prestige Furniture-ի հմուտ մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել իդեալական տարբերակ, որը կհամապատասխանի հենց Ձեր ննջարանին: