Tag Archives: Купить кухню
Մոխրագույն ինտերիեր. նորաձև միտումներ` բնակարանում ներդաշնակ դիզայն ստանալու համար
Այսօր մոխրագույնի երանգներով գերակշռող ինտերիերը ոչ միայն նորաձև է, այլև շատ պրակտիկ։ Մոխրագույնը կարող է տարբեր լինել, կախված իրավիճակից, այն կարող է ծառայել որպես չեզոք ֆոն կամ վառ շեշտադրում ապահովել:
Prestige Furniture-ի դիզայներները մոխրագույն ինտերիերը համարում են էլեգանտ, ներդաշնակ և գրավիչ: Ինտերիերի դիզայնի նման տարբերակը յուրահատուկ տրամադրություն է ստեղծում ամբողջ բնակարանում՝ միաժամանակ ընդգծելով վերջինիս ոճը, ճիշտ ընտրված գունային դեկորն ու գեղեցիկ տեքստիլը:

Ինչու է մոխրագույնը այդքան տարածված
Վերջերս հոգեբանները եկել են այն եզրակացության, որ մոխրագույնը ամենևին էլ մռայլ չէ, չի ընկճում և բացարձակ ձանձրալի չէ: Մոխրագույն երանգներով միջավայրը դուր է գալիս ինչպես զգայուն և կրեատիվ մարդկանց, այնպես էլ նրանց, ով սիրում են տրամաբանո ւթյան վրա հիմնված սթափ դատողությունները:
Մոխրագույնի երանգները լավ են ազդում մարդու վրա, հանգստանում են՝ անկախ նրանից, թե որ սենյակում է գտնվում մարդը՝ հյուրասենյակում, ննջասենյակում, թե խոհանոցում։




Մուգ մոխրագույնը համադրվում է ինչպես մեծ, ծանր առարկաների, այնպես էլ բարակ թափանցիկ գործվածքների, մետաղական դեկորների և աքսեսուարների և ցանկացած նախշերի հետ։ Անկախ ընտրված ոճից՝ մոխրագույնի երանգները միշտ ակտուալ կլինեն և օրգանապես կտեղավորվեն ցանկացած սենյակի դեկորում։
Նորաձև մինիմալիզմի ոճը և մոխրագույն գույնը, կարծես թե, ստեղծված են միմյանց համար։ Պարզությունը, ֆունկցիոնալությունը և գործնականությունը այստեղ մեծ դեր են խաղում, ուստի բոլոր տոների մոխրագույն երանգները միանգամայն տեղին կլինեն: Նման ինտերիերում բոլոր մակերեսները, ինչպես նաև կահույքը կարող են լինել մոխրագույն:

Ծխածածկ գունապնակով սենյակը լցված է զուսպ, ոչ փայլուն, լի ազնվականությամբ գեղեցկությամբ: Բաց մոխրագույն երանգները, որոնք լրացվում են անտրացիտի գույնի փափուկ կահույքով, էլեգանտ մթնոլորտ կստեղծեն ցանկացած սենյակում: Մոխրագույն փափուկ գորգը կարող է դառնալ ունիվերսալ դեկոր, որը կարող է «փրկել» գույների համադրության ցանկացած տարբերակ։

Մոխրագույն տարածված տարբերակները
Ճիշտ համատեղելով մոխրագույնի բաց և մուգ երանգները Prestige Furniture-ի մասնագետները հասնում են գերազանց արդյունքի, քանի որ, ինչպես արդեն վերևում նշեցինք, այս գույնը հարուստ է ելևէջներով, և դրանք անհամար են: Մոխրագույնը մուգ ածուխ է, սառը պողպատ, գունատ արծաթագույն, գրեթե սպիտակ, կապտավուն, կանաչավուն, նարդոս…



Եթե խոսենք մոխրագույնի նորաձև երանգների մասին, որոնք տարածված են եղել վերջին մի քանի սեզոններում, ապա դրանք մոխրագույն-կանաչ կամ թեթևակի նարդոսի երանգներ են: Բացի այդ, նորաձև է նաև մոխրագույնի փափուկ-տաք տարբերակը, որը կոչվում է «paloma»: Վերջին երանգը թրենդային է։ Այն միշտ թարմ և ոչ ստանդարտ տեսք ունի:

5 Օգտակար ԽՈՐՀՈՒՐԴ Prestige Furniture-ից
1. Չափազանց նորաձև է միայն ախրոմատիկ երանգներով տարբերակը, այսինքն՝ մոխրագույնի, սևի և սպիտակի մի քանի երանգներ: Մոխրագույն տատանումները կարող են լինեն տաք կամ սառը, ամեն ինչ կախված է ոճից:
2. Միայն տաք երանգները հարմար են country ոճին, մինչդեռ ժամանակակից ոճերը, ինչպիսիք են մինիմալիզմը կամ high tech-ը, պահանջում են սառը երանգներ:
3. High tech-ի ախրոմատիկ տարբերակը՝ զուգորդված տեխնիկական նորարարությունների արծաթափայլ մետաղի հետ, թրենդային տեսք կունենա։ Արդյունաբերական ոճերում, ինչպես նաև մինիմալիզմում, այսօր տարածված են բետոնի և թաց ասֆալտի երանգները։
4. Նորաձև էֆեկտի կարելի է հասնել՝ սենյակում մոխրագույն պատեր ունենալով։ Մոխրագույն-մարգարիտ կամ մոխրագույն-կանաչ գեղեցիկ զսպված զարդանախշերով պաստառները հիանալի տեսք ունեն:
5. Շատ օրիգինալ կլինի, եթե պատերը ներկված լինեն մոխրագույնի տարբեր երանգներով, կամ եթե մեկ պատին գույն ավելացնեք՝ դեկորայի երանգներին համապատասխան։





Բացի վերը նշվածից, տեղին են մոխրագույնի «օրիգինալ» նրբերանգները, որոնք վերցված են բնական միջավայրից։ Օրինակ՝ քարերի գույնը, փոթորկոտ երկինքը, չոր հողը, ավազը։ Մոխրագույնի նուրբ տարբերակները մարգարիտի գույներն են` վարդագույնի կամ տերակոտայի նուրբ երանգներով:
Եվ այսպես, ռաջին հայացքից աննկատ և ձանձրալի թվածող մոխրագույնը, մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ցույց է տալիս իր բարենպաստ կողմերը. Այս գույնը ոչ միայն նորաձև է, այն լցված է անհասկանալի առեղծվածով, իսկ մոխրագույն ինտերիերը միշտ կարելի է ամբողջովին նոր դարձնել, եթե պարզապես փոխեք սենյակի աքսեսուարներն ու դեկորը: Բացի այդ, այս գույնը շատ ուժեղ հոգեբանական ազդեցություն ունի՝ հանգստացնում է, օգնում է կենտրոնանալ և չի շեղում ուշադրությունը կարևոր բաներից։
Փոքր խոհանոցի դիզայն – տարածությունն ընդլայնելու տարբերակներ
Ինչպես գիտենք, փոքր խոհանոցում կարևոր է ճիշտ օգտագործել յուրաքանչյուր անկյուն: Օրինակ, չնայած խոհանոցի փոքր տարածքին, այն հաճախ ունենում է մեծ պատուհաններ և լայն պատուհանագոգեր: Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս պատուհանագոգերը օգտագործվել որպես լրացուցիչ աշխատանքային տարածք` վերածելով դրանք սեղաներեսի: Այստեղ կարելի է տեղադրել այն կենցաղային տեխնիկան, որը ավելի քիչ է օգտագործվում:


Փոքր խոհանոցների պատագայում, Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս, հնարավորության դեպքում, կրճատել կախովի դռներով պահարանների քանակը, քանի որ բացելիս դրանք տարածք են «գողանում»։ Շատ ավելի հարմար կլինի առավելագույնս օգտագործել գզրոց-համակարգերը: Դրանք կարող են լինել դարակներ, խոհանոցային պարագաներ պահելու համար նախատեսված խցիկներ, կենցաղային քիմիկատների համար նախատեսված զամբյուղներ, շշերի պահարաններ և այլն:


Բարձր առաստաղներով տարածքներում մինչև առաստաղ պահարանների օգտագործումը կարող է հրաշալի լուծում լինել։ Վերևի դարակներում խորհուրդ է տրվում տեղադրել ոչ այդքան անհրաժեշտ իրերն ու պարագաները, քանի որ դրանց ամեն օր հանելը կարող է անհարմար լինել: Prestige Furniture-ի դիզայներները համոզված են, որ դեպի վեր ձգված պահարանները ոչ միայն լրացնում են ազատ տարածությունը, այլև սենյակն էլ ավելի ծավալուն դարձնում։


Փայլուն ճակատների օգտագործումը նույնպես շատ լավ լուծում կարող է լինել: Լաքապատ նյութերից պատրաստված պահարանների դռները կարտացոլեն լույսը, իսկ լուսավոր սենյակը տեսողականորեն ավելի ընդարձակ տեսք կունենա։ Prestige Furniture-ի մասնագետները գտնում են, որ փոքր խոհանոցի ինտերիերի նման դիզայնը ամենապահանջվածներից մեկը կլինի 2023 թվականին։





Մի մոռացեք, որ շատ կարևոր է նաև խոհանոցային տեխնիկայի ճիշտ ընտրությունը: Ավելի լավ է նախապատվությունը տալ ներկառուցվող մոդելներին։ Այո, դրանք մի փոքր ավելի թանկ են, բայց նման լուծումը կնվազեցնի համապատասխան սարքավորումների որոնման և ընտրության ժամանակը: Բացի այդ, Ձեզ հարկավոր չի լինի միկրոալիքային վառարան կամ սուրճի պատրաստման սարքը տեղադրելու տեղ փնտրել. դրանք ապահով կերպով թաքնված կլինեն խոհանոցային կահույքի խորշերում:




Հատուկ ուշադրություն պետք է դարձնել լվացարանին: Արժե մտածել, թե ինչ չափի մոդել է Ձեզ հարկավոր: Լվացքից հետո չորացման համար նախատեսված սպասքը կարող եք տեղադրել հատուկ չորանոցի վրա, որը տեղադրված կլինի լվացարանի վերևում գտնվող պահարանում կամ մոտակայքում գտնվող աշխատանքային մակերեսի վրա։

Փոքր խոհանոցի համար լավագույն լուծումը կլինի փափուկ խոհանոցային անկյուն տեղադրելը: Այն շատ տեղ չի զբաղեցնում և նստատեղերի տակ սովորաբար պահեստավորման մասեր ունի: Սեղան ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել կլոր մոդելներին։ Սահմանափակ տարածության մեջ անկյունների բացակայությունն ավելի ապահով կլինի: Բացի այդ, ավելի շատ հյուրեր կարող են տեղավորվել կլոր սեղանի շուրջ։

Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել դարակների բռնակներին: Ավելի լավ է ընտրել ինտեգրված տարբերակներ: Նման բռնակները դուրս չեն գալիս ճակատներից այն կողմ, ինչը ապահովում է մի քանի սանտիմետր ազատ տարածություն և չի խանգարում խոհանոցում տեղաշարժվելուն:




