Tag Archives: мебель в Ереване
Փոքր խոհանոցի դիզայն – տարածությունն ընդլայնելու տարբերակներ
Ինչպես գիտենք, փոքր խոհանոցում կարևոր է ճիշտ օգտագործել յուրաքանչյուր անկյուն: Օրինակ, չնայած խոհանոցի փոքր տարածքին, այն հաճախ ունենում է մեծ պատուհաններ և լայն պատուհանագոգեր: Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս պատուհանագոգերը օգտագործվել որպես լրացուցիչ աշխատանքային տարածք` վերածելով դրանք սեղաներեսի: Այստեղ կարելի է տեղադրել այն կենցաղային տեխնիկան, որը ավելի քիչ է օգտագործվում:


Փոքր խոհանոցների պատագայում, Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս, հնարավորության դեպքում, կրճատել կախովի դռներով պահարանների քանակը, քանի որ բացելիս դրանք տարածք են «գողանում»։ Շատ ավելի հարմար կլինի առավելագույնս օգտագործել գզրոց-համակարգերը: Դրանք կարող են լինել դարակներ, խոհանոցային պարագաներ պահելու համար նախատեսված խցիկներ, կենցաղային քիմիկատների համար նախատեսված զամբյուղներ, շշերի պահարաններ և այլն:


Բարձր առաստաղներով տարածքներում մինչև առաստաղ պահարանների օգտագործումը կարող է հրաշալի լուծում լինել։ Վերևի դարակներում խորհուրդ է տրվում տեղադրել ոչ այդքան անհրաժեշտ իրերն ու պարագաները, քանի որ դրանց ամեն օր հանելը կարող է անհարմար լինել: Prestige Furniture-ի դիզայներները համոզված են, որ դեպի վեր ձգված պահարանները ոչ միայն լրացնում են ազատ տարածությունը, այլև սենյակն էլ ավելի ծավալուն դարձնում։


Փայլուն ճակատների օգտագործումը նույնպես շատ լավ լուծում կարող է լինել: Լաքապատ նյութերից պատրաստված պահարանների դռները կարտացոլեն լույսը, իսկ լուսավոր սենյակը տեսողականորեն ավելի ընդարձակ տեսք կունենա։ Prestige Furniture-ի մասնագետները գտնում են, որ փոքր խոհանոցի ինտերիերի նման դիզայնը ամենապահանջվածներից մեկը կլինի 2023 թվականին։





Մի մոռացեք, որ շատ կարևոր է նաև խոհանոցային տեխնիկայի ճիշտ ընտրությունը: Ավելի լավ է նախապատվությունը տալ ներկառուցվող մոդելներին։ Այո, դրանք մի փոքր ավելի թանկ են, բայց նման լուծումը կնվազեցնի համապատասխան սարքավորումների որոնման և ընտրության ժամանակը: Բացի այդ, Ձեզ հարկավոր չի լինի միկրոալիքային վառարան կամ սուրճի պատրաստման սարքը տեղադրելու տեղ փնտրել. դրանք ապահով կերպով թաքնված կլինեն խոհանոցային կահույքի խորշերում:




Հատուկ ուշադրություն պետք է դարձնել լվացարանին: Արժե մտածել, թե ինչ չափի մոդել է Ձեզ հարկավոր: Լվացքից հետո չորացման համար նախատեսված սպասքը կարող եք տեղադրել հատուկ չորանոցի վրա, որը տեղադրված կլինի լվացարանի վերևում գտնվող պահարանում կամ մոտակայքում գտնվող աշխատանքային մակերեսի վրա։

Փոքր խոհանոցի համար լավագույն լուծումը կլինի փափուկ խոհանոցային անկյուն տեղադրելը: Այն շատ տեղ չի զբաղեցնում և նստատեղերի տակ սովորաբար պահեստավորման մասեր ունի: Սեղան ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել կլոր մոդելներին։ Սահմանափակ տարածության մեջ անկյունների բացակայությունն ավելի ապահով կլինի: Բացի այդ, ավելի շատ հյուրեր կարող են տեղավորվել կլոր սեղանի շուրջ։

Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել դարակների բռնակներին: Ավելի լավ է ընտրել ինտեգրված տարբերակներ: Նման բռնակները դուրս չեն գալիս ճակատներից այն կողմ, ինչը ապահովում է մի քանի սանտիմետր ազատ տարածություն և չի խանգարում խոհանոցում տեղաշարժվելուն:





Խոհանոցի վերանորոգման սխալները, և ինչպես խուսափել դրանցից (2)
Առանց նախագծի հնարավոր լուրջ սխալների մասին
Նախագիծը դա Ձեր ապագա խոհանոցի դասավորությունն է, որտեղ Ձեր ցանկությունները համապատասխանացված են ընդունված չափանիշներին։ Վերանորոգման մեջ սկսնակների համար բավականին դժվար կլինի բոլոր մանրամասները հաշվի առնելը: Արդյունքը չի արդարացնի սպասելիքները, եթե մոռանաք լուսավորության մասին, սխալ ընտրեք պատերի գույները և չպլանավորեք կահույքի դասավորությունը: Ավելի լավ է չխնայել խոհանոցի դիզայնի վրա, ինչը ապագայում կարող է հանգեցնել լրացուցիչ ծախսերի:

Դարակների և պահարանների կցամասերը պետք է որակյալ լինեն
Կահույքի մեջ դարակների ելքային մեխանիզմները և կցամասերը ապահովում են Ձեր խոհանոցի հարմարավետությունը: Եթե դարակը լավ չի փակվում, իսկ պահարանի դռները ծռվում են, կահույքը անընդհատ վերանորոգման կարիք կունենա։ Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս խնայել ժամանակն ու էներգիան և ընտրել բարձրորակ ռելսեր, ծխնիներ և փակագծեր։ Ժամանակակից մեխանիզմներով պահարանների և խոհանոցի մոդուլների դարակները բացվում են անաղմուկ, առանց ջանք թափելու և սահուն փակվում:

Վատ օդափոխություն
Բյուջետային շրջանառվող օդաքարշ համակարգերը սովորաբար միացված չեն լինում օդանցքին և աշխատում են փայտածուխի ֆիլտրներով, որոնք արագ խցանվում են: Նրանք հավաքում են օդում «լողացող» ճարպը, բայց բոլորովին չեն փրկում եփվող սննդի հոտերից։ Ձեր գումարը վատնված է… Խոհանոցային բույրերը տարածվում են ողջ բնակարանով մեկ… Արտանետվող օդի օդանցքին միացված օդաքարշերը երաշխավորում են տհաճ հոտերի բացակայությունն առանց լրացուցիչ օդափոխության: Դրանք հատկապես անհրաժեշտ են այն բնակարաններում, որտեղ խոհանոցը համակցված է հյուրասենյակի հետ։

Հեշտությամբ կեղտոտվող սեղաներեսների մասին
Սեղաներեսների համար ընտրված սպիտակ կամ չափազանց մուգ ծածկույթները ամենևին լավագույն տարբերակը չեն: Առաջինները արագ կեղտոտվում են, երկրորդների դեպքում անմիջապես հայտնվում են ջրի բծերը։ Թե մեկը, և՛ թե մյուսը պետք է լինում անընդհատ մաքրել։ Դժվար չէ պատկերացնել նման ծածկույթների տեսքը մի քանի տարուց։ Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս ավելի պրակտիկ գույներ ընտրել սեղաներեսների համար՝ ավանդական բեժ, բաց մոխրագույն, մոխրագույն, բնական երանգներով շագանակագույն, սպիտակեցված փայտ:

Սեղաներեսի անհարմար բարձրություն
Եվրոպական ստանդարտների համաձայն, սեղաներեսի բարձությունը պետք է լինի մոտ 90սմ: Այնուամենայնիվ, սեղաներեսի մակարդակը կարող է ճշգրտվել Ձեր ցանկությանը համապատասխան` հաշվի առնելով Ձեր անհատական բոյը։ 150 սմ հասակ ունեցող մարդու համար սեղաներեսի օպտիմալ բարձությունը 76-ից 82 սմ է: Երբ հասակը 160-ից 180 սմ-ի սահմաններում է՝ 86-ից 91 սմ: Բարձրահասակ մարդկանց համար աշխատասեղանի հարմարավետ մակերեսն է: 1 մ.

Չժանգոտվող պողպատից սեղաներեսի թերությունները
Փայլուն, չժանգոտվող պողպատյա սեղաներեսի վրա Դուք անընդհատ ստիպված կլինեք սրբել ջրի հետքերը և մատնահետքերը: Փայլուն մակերեսները արագ ծածկվում են ոչ պատշաճ մաքրումից առաջացած քերծվածքներով՝ կոշտ սպունգների և լվացող միջոցների պատճառով:
Նրանք կարող են առաջանալ նաև ինտենսիվ օգտագործման արդյունքում։ Բացի դրանից, մետաղը վախենում է նաև հարվածներից։ Սեղաներեսի վրա արագ առաջանում են փորվածքներ և բշտիկներ:

«Ոտքեր» ունեցող խոհանոցի թերությունները
Չնայած այն բանի, որ «ոտքերով» պահարաններն նրբագեղ տեսք ունեն, դրանք մեծ անհարմարություններ են պատճառում մաքրելու ընթացքում։ Երբ տանը փոքր երեխաներ և ընտանի կենդանիներ կան, անհրաժեշտ է կահույք, որը կփակի բոլոր դատարկ տեղերը։ Ոտքերի վրա պահարանների տակ անընդհատ կեղտ է հավաքվում, դրա տակ են գլորվում խաղալիքները, և հավաքվում փշրանքներն ու սննդի կտորները: Ուստի, անընդհատ մաքրելու անհրաժեշտություն է առաջանում։

Ազատ տեղադրված պահարանները՝ փոշին հավաքելու տեղ
Ստուդիո բնակարաններում կամ համակցված խոհանոցներում կահույքի մոդուլները կազմակերպելիս պետք է հետևել խիտ դասավորությանը: Կարիք չկա պահարանների միջև մեծ բացեր թողնել: Այնտեղ նույնպես կուտակում է փոշի, որը դժվար է մաքրել։
Պատվիրեք խոհանոցային կահույքը Prestige Furniture-ից, և մենք կպատրաստենք Ձեր խոհանոցի համար նախատեսված իդեալական տարբերակը` այս ամենը հաշվի առնելով:

Խոհանոցի վերանորոգման սխալները և ինչպես խուսափել դրանցից (1)
Խոհանոցը վերանորոգելիս պետք է հիշել մի քանի նրբությունների մասին, որոնք այն հարմարավետ կդարձնեն։ Եթե խոհանոցը նախագծելիս սխալներ թույլ տրվեն, ապա նույնիսկ ամենագեղեցիկ տարածքը չափազանց անհարմար կարող է դառնա և չծառայի Ձեր առօրյա պահանջներին։ Չափազանց «լցված» սենյակը, լուսավորության բացակայությունը և նախագծման այլ սխալներն ակամա Ձեզ կնյարդացնեն: Խոհանոցը պետք է լինի ռացիոնալ, էրգոնոմիկ, անվտանգ և հարմարավետ տանտիրուհու, ինչպես նաև տան մյուս բնակիչների համար։

Կահույքի ոչ ռացիոնալ դասավորությունը
Շատերն այս խնդիրը համարում են անլուրջ և ոչ այդքան կարևոր։ Խոհարարության ընթացքը առավել հարմարավետ դարձնելու համար կարևոր է ձևավորել «աշխատանքային եռանկյունին»՝ ընտրելով գազօջախի, սառնարանի և լվացարանի ճիշտ տեղը: Եթե ուղղանկյուն խոհանոցում կահույքը տեղադրվում է պատի երկայնքով, ապա դրա օգտագործումն անհարմար կլինի: Դուք ստիպված կլինեք ավելորդ ժամանակ ծախսել սառնարանից սնունդ հանելու կամ սեղանի վրայից կեղտոտ սպասքը լվացարանի մեջ դնելու վրա: Անկյունային տեղադրման դեպքում Դուք կազատվեք խոհանոցի շուրջ անիմաստ մանևրներ անելուց: Եթե տարածքը թույլ է տալիս, Դուք կարող եք աշխատանքային մակերեսով խոհանոցային կղզի նախագծել գազօջախի կամ լվացարանի տարածքում`սառնարանից մի փոքր հեռավորության վրա:

Հոսանքի լարերի սխեման չի համապատասխանում խոհանոցի նախագծին
Դժվար է պատկերացնել ժամանակակից խոհանոց առանց բազմաթիվ կենցաղային տեխնիկայի: Նախքան հոսանքի լարեր քաշելը անհրաժեշտ է որոշել խոհանոցի կահույքի դասավորությունը և հիմնական սարքավորումների տեղերը: Prestige Furniture-ի դիզայներները կհաշվարկեն լարերի անհրաժեշտ երկարությունը, թե սարքավորումների, և թե աշխատանքային տարածքները լուսավորելու համար: Վարդակների տեղերը նախագծելիս հաշվի են առնվում կահույքի չափերը, կենցաղային տեխնիկայի քանակը և գտնվելու հարմարավետությունը:

Բաց դարակները ավելի հարմար են, քան փակվողները
Խոհանոցի կարգուկանոնը կախված է ոչ միայն տանտիրուհուց, այլև նաև պահեստավորման համակարգերի ճիշտ նախագծից։ Բնորոշ սխալներից է բաց դարակներ թողնելը այն տեղերում, ուր դրանք կարելի է փոխարինել փակվողներով: Բաց դարակում հնարավոր չի լինի արագ գտնել ցանկալի իրը։ Փակվող դարակի պարունակությունը շատ ավելի հեշտ է տեսնել և պետք չի լինի զբաղվել անօգուտ պեղումներով: Բաց դարակներում ավելի լավ կլինի տեղադրել ինտերիերի դեկոր կամ էլեկտրական սարքավորումներ, որոնք հազվադեպ են օգտագործվում:

Լավ խոհանոցը երկարացման լարի կարիք չունի
Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս չխնայել վարդակների վրա, հատկապես աշխատանքային տարածքներում: Ավելի լավ է տեղադրել լրացուցիչ վարդակներ, քան օգտագործել զանազան երկարացման լարեր: Նախագծելիս նախապատվությունը տրվում է մի քանի վարդակներ ունեցող բլոկներին: Նրանք ավելի հարմարավետ են, քան միայնակները։

Կարգավորվող լույսերն ավելի հարմար են
Հաճախ խոհանոցում կարող է բավարար չլինել առաստաղի անգամ ամենապայծառ լուսավորությունը։ Նման դեպքերում անհրաժեշտություն է առաջանում տեղային լուսավորել ստվերն ընկած հատվածները: Աշխատանքային և «թաց» տարածքներում կիրառվում է առանձին լամպերի տեղադրումը։ Prestige Furniture-ի մասնագետները նախապատվություն են տալիս կարգավորվող թեքության անկյունով լապտերին։ Լույսի փնջի ուղղությունը փոխելով, Դուք կարող եք ցանկալի հատվածում հասնել առավելագույն լուսավորության:

Մի խնայեք աշխատանքային և ճաշասեղանի տարացքների լուսավորության վրա
Վերանորոգման ժամանակ հաճախ մոռանում են առանձին լուսավորություն ապահովել սեղաներեսների և աշխատանքային մակերեսների համար: Որպեսզի երեկոյան անհարմարության զգացումը չտանջի Ձեզ, Prestige Furniture-ի դիզայներները խորհուրդ են տալիս ի սկզբանե նախագծել սեղաներեսների և ճաշասեղանի լուսավորությունը։ Լավ կլինի լուսավորությունը տեղադրել կախովի պահարանների և դարակների տակ, քանի որ պատերին ամրացված երևացող լամպերը արագ կարող են հոգնեցնել Ձեզ:

Հատակի չափազանց կոշտ սալիկները
Անհարթ եզրերով և բազմաթիվ ակոսներով գեղեցիկ սալիկներն արագ կեղտոտվում և վատ են մաքրվում: Նման ծածկույթի շահագործման փորձը բացասական է դարձել շատ շատերի համար: Նախ, դա դժվարացնում է հատակ լվանալը, և երկրորդ, բաց գույների հատակը արագ կորցնում է իր գրավչությունը և մոխրագույն դառնում: Հարթ մակերեսների խնամքը շատ ավելի հեշտ է, իսկ դրանց մաքրելը նվազագույն ժամանակ է պահանջում:
