Լայնություն, բարձրություն և խորություն — Prestige Furniture-ի մասնագետները այսօր կվերլուծեն, թեինչ չափի պետք է լինեն խոհանոցի պահարանները և ինչպես նախագծել կատարյալ կահույք: Ցանկացած խոհանոցում կենտրոնական տեղը տրվում է խոհանոցային պահարաններին։ Դա մի ամբողջ բազմամակարդակ կառույց է՝ աշխատանքային մակերեսով, տեխնիկայով և պահեստավորման համակարգերով։ Հենց պահարանից է մեծապես կախված, թե որքան հարմարմարավետ կլինի Ձեր խոհանոցը, ուստի շատ […]
Tag Archives: խոհանոցի կահույք
Ձեր խոհանոցի ընդհանուր տեսքը կախված է ոչ միայն նրանում գտնվող կահույքի դիզայնից, այլև` խոհանոցի գլխավոր դետալներից մեկից, սեղաներեսից: Խոհանոցի սեղաներեսը ամեն օր ակտիվորեն օգտագործվում է, ուստի և պատշաճ խնամք է պահանջում: Prestige Furniture-ի մասնագետները կպատմեն Ձեզ, թե ինչից է պետք խուսափել, որպեսզի սեղաներեսը պահպանի իր էսթետիկ հատկությունները և երկար տարիներ ծառայի Ձեզ: Մի օգտագործեք թթուներ պարունակող քիմիական հեղուկներ […]
Միջանցքի ինտերիերը պետք է լինի գեղեցիկ, ֆունկցիոնալ և մանրակրկիտ պլանավորված: Prestige Furniture-ի մասնագետները կնախագծեն Ձեր միջանցքը ժամանակակից ոճով` հաշվի առնելով Ձեզ անհրաժեշտ պահարանների առկայությունը: Լեփ-լեցուն դարակները և խառը-խշտիկ լցված բաց մակերեսները փչացնում են ցանկացած ինտերիերի տեսքը… Ժամանակակից ոճով նախագծված միջանցքի պահարանները, լինեն դրանք անկյունային, կուպե, թե ներկառուցված` մեկընդմիշտ կլուծեն պահեստավորման խնդիրը: Ճիշտ ընտրված կահույքը ոչ […]
Այսօր շուկայում առկա բազմազան նյութերի և համակարգերի առկայությունը հնարավոր է դարձրելստանալ գրագետ նախագծված խոհանոց` ցանկացած բյուջեի դեպքում: Prestige Furniture-ի մասնագետները սիրով կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել և համադրել գեղեցիկը ֆունկցիոնալի հետ: Կարգի բերեք Ձեր խոհանոցը Նոր խոհանոցը նախագծելուց առաջ, խորհուրդ ենք տալիս ազատվել այն բոլոր իրերից, որոնց կարիքը այլևս չունեք: Եթե ցանկանում եք ունենալ կոկիկ և լավ կազմակերպված խոհանոցային տարածք, պետք է պատշաճ կերպով […]
Սխալ տեղադրված պահարաններ և կենցաղային տեխնիկա Կարևոր է, որ պահարաններն ու կենցաղային տեխնիկան, ոչ միայն ճիշտ դիրքավորում ունենան և դյուրին լինեն օգտագործման համար, այլև նաև ճիշտ տեղադրված լինեն: Prestige Furniture-ի մասնագետները խորհուրդ են տալիս քայլուղիներին տրամադրել 90 սմ-ից ոչ պակաս լայնությամբ տարածք, որպեսզի դռներն ու դարակները ազատ բացվեն: Միաժամանակ, դրանք չպետք է իրարից շատ հեռու տեղադրված լինեն` որպեսզի […]
Հաճախ, երբ խոսվում է խոհանոցի նախագծման մասին, հաճախորդներից լսում ենք բողոքներ այն մասին, թե ինչն է սխալ կամ հիասթափեցնող թվում իրենց խոհանոցում… Նման խնդիրների մեծ մասը բխում է նրանից, որ խոհանոցը չի նախագծվում՝ հաշվի առնելով սեփականատերերի բոլոր պահանջները: Prestige Furniture-ի մասնագետները առաջին հերթին ծանոթանում են Ձեզ, ուսումնասիրում Ձեր ճաշակը և սովորությունները, հասկանում Ձեր կենցաղը և այն, թե ինչպես եք […]
Խոհանոցային կղզյակը ունի բազմաթիվ առավելություններ: Բացի սեղանից, այն կարող է ծառայել, որպես զանազան խոհանոցային պարագաների համար հավելյալ տարածք` լրացուցիչ սեղաներես, լվացարան, գազօջախ կամ փոքր սառնարան, օդափոխության համակարգ հավելյալ նստատեղերի հնարավորություն Թեև կղզյակի առավելությունները կարող են ակնհայտ թվալ, բայց նրա նախագծման փուլը այդքան էլ դյուրին չէ: Գոյություն ունեն բազմաթիվ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել կղզյակի արտաքին տեսքի և ֆունկցիոնալության առումով: Ստորևառանձնացրել ենք չորս կետեր, որոնք կարող […]
Ձեզ ենք ներկայացնում կոմպակտ տարածքում մաքսիմալ ֆունկցիոնալություն և ոճ ստեղծելու վերաբերյալ Prestige Furniture-ի մասնագետների խորհուրդները: Այսօր շատերը առավելություն են տալիս կոմպակտ և ֆունկցիոնալ խոհանոցներին, ինչը բացարձակ չի նշանակում, որ պետք է ընտրել ոճի և ֆունկցիոնալության միջև: Prestige Firnuture-ի դիզայներները հաճախ ուղղորդում են հաճախորդներին, թե ինչպես է պետք առավելագույնս արդյունավետ օգտագործել փոքր խոհանոցի տարածությունը: Բաց դարակներ Եթե […]
ժամանակակից խոհանոցը այլևս ոչ թե ինչ-որ երկրորդական սենյակ է, այլ հյուրասենյակի մի մաս է կազմում` թելադրելով նոր ոճ և էսթետիկա: Prestige Firniture-ը ներկայացնում է մի քանի նախագծի օրինակ, որ երբեք չեն հնանա: Թրենդ 1-ին. «Օթյակ» Խոհանոցի կահույքը այժմ ձգվում է դեպի առաստաղը: Վերին պահարանների և առաստաղի միջև գտնվող տարածությունը այժմ օգտագործվում է 100%-ով, քանի որ այնտեղ ավելանում է դարակների ևս մեկ շարք: Ամենավերևում կարող […]
Մուգ կամ սև գույներ Սև կամ մոխրագույն երանգներով մուգ սեղաներեսները կարող են մռայլ թվալ, բայց միաժամանակ, նաև շատ ներդաշնակ նայվել Ձեր ինտերիերում: Եթե Ձեր խոհանոցում կան մուգ գույների պահարաններ, հատակ կամնմանատիպ «ծանր» էլեմենտներ, ապա այս սեղաներեսները իդեալական կնայվեն: Նկարի մեջ ներկայացված կղզյակի սեղաներեսը կատարելապես համահունչ է փայտե հյուսվածք ունեցող դարակների հետ: Երբ նախընտրում եք «սևը սևի վրա» տարբերակը, պատրաստ եղեք հնարավորինս շատ արհեստական լույս օգտագործել, ինչը տարածությանը գողտրիկ և հարուստ տեսք կհաղորդի և չհիշեցնի քարանձավ: Սովորաբար սպիտակը կլանում և խամրեցնում է մերձակա […]











