Category Archives: Բլոգ

Խոհանոցի վերանորոգման սխալները և ինչպես խուսափել դրանցից (1)

Խոհանոցը վերանորոգելիս պետք է հիշել մի քանի նրբությունների մասին, որոնք այն հարմարավետ կդարձնեն։ Եթե ​​խոհանոցը նախագծելիս սխալներ թույլ տրվեն, ապա նույնիսկ ամենագեղեցիկ տարածքը չափազանց անհարմար կարող է դառնա և չծառայի Ձեր առօրյա պահանջներին։ Չափազանց «լցված» սենյակը, լուսավորության բացակայությունը և նախագծման այլ սխալներն ակամա Ձեզ կնյարդացնեն: Խոհանոցը պետք է լինի ռացիոնալ, էրգոնոմիկ, անվտանգ և հարմարավետ տանտիրուհու, […]

5 փոքր խոհանոց, որոնք հիանալի նախագիծ ունեն

Այսօր Prestige Furniture—ի մասնագետները հավաքել են մի քանի ոգեշնչող նախագծի օրինակ: Դուք կտեսնեք, թե ինչպես է հնարավոր նախագծել բոլոր անհրաժեշտ տարածքները նույնիսկ ամենափոքր խոհանոցում: Միկրո խոհանոց, որն ունի անհրաժեշտ ամեն ինչ Այս բնակարանը նախատեսված են վարձակալության համար, ուստի անհրաժեշտ էր առավելագույնը օգտակար տարածք ստանալ 19,7 քառակուսիների վրա։ Խոհանոցը փոքր է, բայց այն ունի բացարձակապես այն […]

ՍԵՂԱՆԵՐԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

Ընդհանուր առմամբ, խոհանոցի սեղաներեսները միմյանցից տարբերվում են իրենց հատկություններով, դիզայնով և գների կատեգորիաներով: Սեղաներեսի ամենատարածված և մոդայիկ տեսքը ստանալու համար այսօր օգտագործում են քար, արհեստական սալաքար կամ լամինացված սեղաներես` ճերմակ գույնի զանազան երանգներով, ինչը և հաղորդում է մաքրության տեսք և բնական շքեղություն:  Ինչի՞ց են պատրաստում սեղաներեսները: Արհեստական ​​քար Արհեստական քարը ժամանակակից նյութ է, որը լավ […]

Խոհանոցի դիզայն 2023

Խոհանոցի դասավորությունը Խոհանոցի դասավորությունը վերջինիս հարմարության և ֆունկցիոնալության կարևոր չափանիշ է: Կահույքի դասավորությունից է կախված ոչ միայն սենյակի գեղագիտական ​​ընկալումը, այլև նաև վերջինիս էրգոնոմիկան: Հաքորդ տարվա համար Prestige Furniture-ի դիզայներները առանձնացնում են խոհանոցի պլանավորման հետևյալ միտումները՝ Սենյակի տարբեր հատվածներում առանձին խոհանոցային տարածքների ստեղծում; Խոհանոցի և հյուրասենյակի համատեղում; Լիարժեք անկախ խոհանոցներ; Խոհանոցի կղզյակի կազմակերպում; Բազմաշերտ խոհանոցներ; […]

ՓՈՔՐ ԽՈՀԱՆՈՑԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ

Ունեք փոքր խոհանո՞ց։ Չե՞ք կարողանում տարածքը կազմակերպել գործնական և հարմարավետ ձևով: Ավելի քան 20 տարիների ընթացքում Prestige Furniture-ի մասնագետները սովորել են, թե ինչպես ելք գտնել ցանկացած իրավիճակից: Ահա 7 խորհուրդ՝ փոքր խոհանոցն ավելի հարմարավետ դարձնելու համար: Կահույքի անկյունային դասավորություն Տիպային նախագիծ ունեցող բնակարաններում փոքր խոհանոցները հաճախ ուղղանկյուն են (պատերը 2,4 մ 2,8 մ): Անկյունային դասավորությունը […]

Խոհանոցի դիզայն 2023.Prestige Furniture-ի առաջարկներն ու թռենդերի միտումները 

Նորաձևությունը դա որոշակի ժամանակի ընթացքում ընդունված արժեքների և ճաշակների միաձուլում է: Տան տարբեր սենյակների ձևավորումը խիստ կախված է նորաձևությունից և թռենդերից: Այս պնդումը լիովին վերաբերում է նաև խոհանոցի ձևավորմանը: Խոհանոցի վերանորոգում պլանավորելիս և խոհանոցային կահույք գնելիս պետք է իմանաք, թե խոհանոցի դիզայնի ինչ նոր միտումներ ակտուալ կլինեն 2023 թվականին։ Խոհանոցի ոճը Prestige Furnitire-ի դիզայներները խոհանոցի […]

Հարմարավետ լոգասենյակ. 4 քայլ կատարյալ հանգստի համար

Ինչպես ասում են փիլիսոփաները — «Գոյությունը որոշում է գիտակցությունը» Լոգարանի ինտերիերի դեպքում, կարող ենք փաստել — միանշանակ այո! Անկախ իր չափերից, ժամանակակից լոգարանը կարող է և պետք է լինի ֆունկցիոնալ և էսթետիկ, քանի որ հենց այստեղ ենք մենք ամեն օր որոշակի ժամանակ ենք անցկացնում` ընթացքում էներգիայի լիցքեր ստանալով: Ֆունկցիոնալություն Առավոտյան ջրային պրոցեդուրաները ավելի քիչ ժամանակ […]

Ժամանակակից խոհանոցի դասավորությունը. 5 կարևոր խորհուրդ Prestige Furniture-ից

Նախքան խոհանոցի վերանորոգումը սկսելը, փորձեք հասկանալ, թե ինչ չափսերի են լինելու ապագա սենյակի դռները կամ միջանցքները, պահարանները, ինչպես նաև` ինչքան տարածք կպահանջի կենցաղային տեխնիկայի հարմարավետ օգտագործումը: 1. Դռները պետք է լինեն լայն և ազատ բացվեն: Խոհանոցի մուտքի դռների լայնությունը պետք է լինի առնվազն 80 սմ։ Միևնույն ժամանակ ոչինչ չպետք է խոչընդոտի դրանց ազատ բացմանը։ 2. […]

2023-2024 աշուն/ձմեռ գունապանակը` WGSN-ի վարկածով

WGSN-ի փորձագետները անվանել են աշուն/ձմեռ 2023-2024 գունապնակը։ Ըտրված հինգ գույներն արտացոլում են այն «տարբեր ուղիները», որոնք կընտրեն սպառողները` իրենց ապագա ապրելակերպի ուղղությունը փոփոխելու համար: Սույն գույները նկարագրվում են որպես «շարժիչ ուժ», և կօգնեն վերկենդանացնել այն հատկանիշները, որոնք մենք կարող էինք կորցրած լինել համաճարակի ժամանակ՝ բուժում, բացահայտում, փոխակերպում, պարզություն և հաճույք: Այս գունապնակն ընտրվել է դրա […]

Մինիմալիզմը խոհանոցում

Մինիմալիզմն ընտրում են մեծ քաղաքների բնակիչները, պերֆեկցիոնիստները, կյանքի ակտիվ ռիթմ ունեցող մարդիկ և, միևնույն ժամանակ, էսթետները։  Ինտերիեր-դիզայնի այս ուղղությունը առաջացել է մոդեռնիզմի ծաղկման ժամանակաշրջանում` հիմնվելով ճապոնական մշակույթի վրա: Արևմտյան տարբերակում մինիմալիզմը ավելի գործնական և ֆունկցիոնալ է: Թե որքան մինիմալիստական տեսք կունենա Ձեր խոհանոցի ինտերիերը, կախված է միայն Ձեզանից, գլխավորը հիմնական սկզբունքներին հետևելն է։ Մինիմալիստական ինտերիերը […]